Երթևեկություն, արագություն, առհասարակ մեքենա վարելը հաճույք է. Անկախ նրանից՝ երթևեկում ենք քաղաքի խիտ երթևեկության պայմաններում, թե մայրուղով, այն մեզ տալիս է ադրենալին և հարմարավետությունը։ Սակայն այդ հարմարավետությունը գին ունի անցանկալի ձայների տեսքով: Երկար ճանապարհները վերածվում են մղձավանջի անվադողերի աղմուկի, շարժիչի միապաղաղ դղրդյունի, քամու սուլոցի և թափքի պանելների թրթռումների պատճառով:
Փաստ է, որ մեքենաների մեծ մասը արտադրվում է նվազագույն ակուստիկ մշակմամբ, քանի որ արտադրող փորձում է ծախսերը նվազեցնել քաշի և արտադրական ծախսերի հաշվին։ Լավ նորությունն այն է, որ պարտադիր չէ փոխել ձեր մեքենան սրահում խաղաղություն ստանալու համար, այլ ներդնել ակուստիկ տեխնոլոգիաներո և բարձր արդյունավետությամբ մեկուսիչ նյութեր, որոնք զգալիորեն նվազեցնում են ճանապարհային աղմուկը։
Այս ուղեցույցը կօգնի հասկանալու մեքենայի ներսում առաջացող աղմուկի գիտական հիմքերը, ձայնամեկուսացման համար անհրաժեշտ հիմնական նյութերը, մշակման առավել կարևոր հատվածները և տեղադրման քայլ առ քայլ գործընթացը։
Ի՞նչն է առաջացնում ճանապարհային աղմուկը մեքենայի ներսում
Նախ եկեք հասկանանք, թե ինչպես է ձայնը ներթափանցում մեքենա և տարածվում դրա ներսում։ Աղմուկի հիմնական աղբյուրները երկուսն են՝ կառուցվածքային թրթռումները և օդային ճանապարհով տարածվող ձայնային ալիքները։
1. «Թմբկաթաղանթի էֆեկտ»․ պանելների թրթռում
Մեքենայի դռները, հատակը և տանիքը բարակ մետաղական պանելներից են պատրաստվում, որոնք էլ իրենց հերթին մեծ թմբկաթաղանթների էֆեկտ ունեն և անհարթ ճանապարհի դեպքում փոխազդում են առաջացնելով ձայն, իսկ անվադողերը գլորվում են ասֆալտի վրայով՝ անմիջապես թրթռումներ փոխանցվելով թափքի մետաղական հատվածներին։
Արդյուքնում, չամրացված պողպատե թիթեղները ճկվում և թրթռում են՝ սրահում առաջացնելով ցածր հաճախականության բզզոց և դղրդյուն։
2. Օդային ճանապարհով տարածվող ճանապարհային և անվադողերի աղմուկ
Կոպիտ մակերևույթով ընթացող անվադողերն առաջացնում են բարձր հաճախականության օդային ձայն, որը տարածվում է բարակ հատակի պանելների, չմեկուսացված անիվների կամարների և դռների խոռոչների միջով՝ անմիջապես ներթափանցելով սրահ։
3. Շարժիչի, արտանետման համակարգի և մեխանիկական աղմուկ
Շարժիչի աշխատանքի և արտանետման համակարգի ձայները կարող են անմիջապես փոխանցվել դեպի ոտքերի հատված՝ անցնելով շարժիչի և սրահի միջև գտնվող միջնապատով ու հատակի փոխանցման տուփի թունելով։
4. Քամու աղմուկ
Քամին ի զորու է ներթափանցել մեքենայի սրահ կողային հայելիների, դռների հենասյուների և ապակիների ռետինե ամրակներ շուրջ առաջացող օդային տուրբուլենտությանմիջոցով, ինչպես նաև դռների խոռոչների: Այն առավել ընդգծվում է բարձր արագության դեպքում առաջացնելով սուր, բարձր հաճախականության քամու աղմուկ։
Ձայնամեկուսացման 3-շերտ համակարգը
Մեքենաների պրոֆեսիոնալ ձայնամեկուսացումը հիմնված է բազմաշերտ ակուստիկ համակարգի վրա։ Առանձին նյութերի դիտարկում պարզապես ժամանակի և ֆինանսի վատնում է: Փոխարենը պետք է համադրել նյութերը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի հատուկ գործառույթը։
Մեքենայի մերկ մետաղական թափք
↓
Թրթռամարիչ նյութ
↓
Ակուստիկ կլանիչ / Փրփուր
↓
Զանգվածային պատնեշ
↓
Սրահ / Գորգ / Դեկորատիվ տարրեր
Շերտ 1․ Թրթռումների նվազեցում (Constrained Layer Damping – CLD)
Որպես առաջին շերտ մետաղական մակերեսին կարելի է ամրացնել ծանր ռետինե թրթռամարիչ թիթեղները՝ հաստ ալյումինե ծածկույթով, որը կոշտացնում է մետաղական պանելները և արդյունավետորեն նվազեցնում պանելի ռեզոնանսը՝ վերացնելով «թմբկաթաղանթի էֆեկտը»։
Շերտ 2․ Ակուստիկ և ջերմամեկուսացում (կլանում և անջատում)
Որպես երկրորդ շերտ պետք է անմմիջապես տեղադրել ակուստիկ փրփուր, որը կլանում է միջինից մինչև բարձր հաճախականության օդային ձայները և միաժամանակ ապահովում ջերմամեկուսացում՝ օգնելով պահպանել սրահի կայուն ջերմաստիճանը։
Շերտ 3․ Խիտ ձայնամեկուսիչ պատնեշ (օդային աղմուկի արգելափակում)
Վերջապես որպես երրորդ շերտ նախընտրելի է ծանր, բարձր խտությամբ ակուստիկ թաղանթները կամ զանգվածային ձայնամեկուսիչ պատնեշներ: Սա կծառայի որպես ամուր պատնեշ՝ հատակի և անիվների կամարների հատվածներում, անվադողերի դղրդյունի և արտանետման համակարգի ձայնի դեմ։
Մեքենայի ձայնամեկուսացման առաջնահերթ հատվածները
Մեկ քառակուսի մետրի հաշվով առավելագույն աղմուկի նվազեցման համար առաջին հերթին մշակեք մեքենայի հետևյալ բարձր ազդեցության գոտիները․
| Մեքենայի հատված | Աղմուկի հիմնական աղբյուր | Առաջարկվող մշակման շերտ |
| Սրահի հատակ և թունել | Անվադողերի աղմուկ, ճանապարհի մակերևույթի ձայն, փոխանցման համակարգի թրթռումներ | Ամբողջական 3-շերտ համակարգ՝ թրթռամեկուսացում + կլանիչ + պատնեշ |
| Սրահի անիվների կամարներ | Անվադողերի ուղղակի աղմուկ և ջրի ցայտքերի ձայն | Բարձր ամրության թրթռամեկուսացում + բարձր խտությամբ կլանիչ |
| Դռներ՝ ներքին և արտաքին մետաղական շերտեր | Քամու աղմուկ, արտաքին երթևեկության ձայներ, աուդիոյի ձայնի կորուստ | Մետաղի թրթռամեկուսացում + դռների ներքին երեսպատման հետևում ակուստիկ կլանիչ |
| Բեռնախցիկի հատակ | Հետևի անվադողերի դղրդյուն, արտանետման համակարգի ռեզոնանս | Թրթռամեկուսացում + ձայնակլանիչ շերտ |
| Շարժիչի և սրահի միջնապատ | Շարժիչի աղմուկ, փոխանցման համակարգի դղրդյուն | Ջերմա-ակուստիկ պատնեշ + բարձր արդյունավետության թրթռամեկուսացում |
| Տանիք / առաստաղի երեսպատում | Անձրևի հարվածների ձայն, քամու աղմուկ | Թեթև թրթռամեկուսացում + ակուստիկ փրփուր |
Այս թեմայով կարղ եք կարդալ նաև մեր մյուս բլոգը ՝ Ինչպե՞ս ընտրել մեքենայի համար ճիշտ ձայնամեկուսիչ նյութը ։
Ինչպե՞ս տեղադրել՝ քայլ առ քայլ ուղեցույց
Կարող եք հասնել մեքենայի արդյունավետ ձայնամեկուսացման, եթե ունեք բավարար գիտելիքներ, գործիքներ և փորձ կամ դիմեք պրոֆեսիոնալ ծառայության: Այնուամենայնիվ, հետևյալ քայլեր կնպաստեն արդյունքի հասնելուն։
Քայլ 1․ Ապամոնտաժում և անվտանգություն
Այս փուլում կան մի շարք կարևոր քայլեր, որոնց խախտումը էական մեքենային ամբողջական ֆունկցիոնալության համար՝
- Մինչ կսկսեք աշխատանքներ կատարել նստատեղերի սենսորների կամ անվտանգության բարձիկների լարերի մոտ, անջատեք մեքենայի մարտկոցը։
- Օգտագործեք համապատասխան ապամոտաժման գործիքներ՝ պլաստիկ դռների պանելները զգուշորեն հեռացնելու համար:
- Հեռացրեք նստատեղերը, բարձրացրեք գորգերը և բացեք դրանց տակ գտնվող մերկ մետաղական մակերեսը:
- Բոլոր պտուտակներն ու ամրակները դասավորեք այնպես, որ հետագայում հեշտությամբ կարողանաք դրանք կրկին տեղադրել։
Քայլ 2․ Մակերեսի նախապատրաստում
Այս փուլում կարևոր է, որ մանրակրկիտ մաքրեք բաց մետաղական մակերեսը: Օգտագործեք իզոպրոպիլային սպիրտ կամ համապատասխան յուղազերծող միջոց, որպեսզի թրթռամեկուսիչ նյութերը սոսնձվեն չոր մետաղական մակերեսին 100%-ով։
Քայլ 3․ Շերտ 1-ի կիրառում՝ թրթռամեկուսացում
Թրթռամեկուսիչ նյութը չափեք և կտրեք՝ օգտագործելով շինարարական դանակ և տեղադրեք հատուկ գլանիկով՝ նյութը կենտրոնից դեպի եզրեր ամուր սեղմելու համար։ Ապա նույն գլանիկով անցեք մակերեսի վրայով այնքան, մինչև բոլոր օդային փուչիկները լիովին հեռացվեն, իսկ ալյումինե մակերեսի ռելիեֆը հարթվի։
Քայլ 4․ Շերտ 2 և 3-ի կիրառում՝ կլանում և ձայնային պատնեշ
Շատ կարևոր էմ որ ձայնակլանիչ փրփուրը կամ հատուկ ակուստիկ մեկուսիչ նյութը տեղադրեք անմիջապես թրթռամեկուսիչ շերտի վրա՝ ապահովելով հատակի պանելների և անիվների կամարների հնարավորինս ամբողջական ծածկույթը։
Բաց եք պահում միայն դռների ստորին հատվածում գտնվող ջրահեռացման անցքերը՝ խոնավության կուտակումը կանխելու համար։
Քայլ 5․ Լրացուցիչ տարրերի ամրացում և հավաքում
Չմոռանաք ստուգել դռների բոլոր ամրակները, պլաստիկ դեկորատիվ տարրերի կցամասերը և լարերի փնջերը։ Հարկ եղած դեպքում օգտագործեք հակաճռճռային ժապավեններ կամ փրփային բարձիկներ պլաստիկ պանելների հետևում: Սա կվերացնի սրահի ճռճռոցներն ու թրթռացող ձայները:
Այնուհետև մաքուր և ճիշտ տեղադրեք գորգերը, նստատեղերը և դեկորատիվ տարրերը։
4 պատճառ մեքենայի ձայնամեկուսացման մեջ ներդրում անելու
Զգալիորեն ավելի հանգիստ սրահ
Այս ներդրումը ձեզ կապահովի մեքենայի գրեթե անաղմուկ սրահ: Հաշվի առնելով, որ օրվա զգալի մաս մենք անցկացնում ենք ավտոմեքենայում, աղմուկի մակարդակի նվազումը՝ հաճախ 3-ից 10 դԲ-ի չափով, երթևեկությունը դարձնում է խաղաղ, իսկ զրույցները հաճելի։
Աուդիոհամակարգի աշխատանքի բարելավում
Ռեզոնանսի նվազեցում պանելներում նպաստում է ունենալ ավելի կայուն և ոչ ռեզոնանսային միջավայր բարձրախոսների համար: Սա էլ իր հերթին ապահովելում է ավելի հստակ բարձր հաճախականություններ և ավելի հզոր բաս՝ առանց աղավաղումների։
Ավելի լավ ջերմային հարմարավետություն
Բազմաշերտ ձայնամեկուսացումը նվազեցնում է ջերմության փոխանցումը տաք ասֆալտից և շարժիչի հատվածից՝ օգնելով ամռանը սրահն ավելի զով, իսկ ձմռանը՝ ավելի տաք պահել։
Վարորդի հոգնածության նվազում
Ձայնն և աղմուկը կարող է սարսափելի սպառիչ լինել հոգնացնել վարորդին: Եթե ավել երկար ճանապարհորդություններ կամ ավտոմեքենայով աշխատանք եք իրականցնում, ապահովեք ձեզ հանգիստ, որպեսզի մնաք ավելի թարմ և հանգիստ հասնեք նպատակակետին։
Բարձրացրեք ձեր մեքենայի հարմարավետությունը Teca.am-ի հետ
«Տեքնո ակուստիկ» ընկերություն առաջարկում է պրոֆեսիոնալ ակուստիկ և ձայնամեկուսիչ լուծումներ՝ աղմուկի վերահսկման ձեր բոլոր կարիքներին համապատասխան։
Ուսումնասիրեք մեր ապրանքների ամբողջական կատալոգը՝ ձեզ անհրաժեշտ նյութերը գտնելու համար․
- Թրթռամեկուսացման բարձր արդյունավետության նյութեր
- Առաջադեմ ձայնամեկուսիչ նյութեր
- Ամբողջական ակուստիկ նյութեր և աքսեսուարներ
Ձեր մեքենայի համար ճիշտ նյութերի ընտրության վերաբերյալ հարցեր ունե՞ք։ Կապվեք Teca.am-ի մասնագետների հետ այսօր՝ մասնագիտական խորհրդատվություն և ձեր պահանջներին համապատասխան ակուստիկ լուծումներ ստանալու համար։