Լսարաններ և կոնֆերանս սրահներ
Հանրային միջոցառումների համար նախատեսված կոնֆերանս սրահների և լսարանների ձայնամեկուսացումը և ակուստիկ հարդարումը կարող են բարձրացնել ձայնային հարմարավետությունը և ավելի արդյունավետ դարձնել տեղեկատվության կլանումը:
Հանրային միջոցառումների համար կոնֆերենց-դահլիճների, լսարանների ձայնամեկուսացումը և ակուստիկ հարդարումը կարող են բարձրացնել ակուստիկ հարմարավետությունը և ավելի արդյունավետ դարձնել ինֆորմացիայի յուրացումը:
Լսարանները և կոնֆերենց-դահլիճները նախատեսված են դասախոսությունների, շնորհանդեսների և հանրային այլ միջոցառումների համար, այդ պատճառով էլ այդ շինություններում ձայնամեկուսացմանը և ակուստիկային ներկայացվում են բարձր պահանջներ:
Հիմնական պահանջներն են կայանում նրանում, որ ելույթի ժամանակ ունկնդիրներին չպետք է անհանգստացնի այլ տեղերից եկող աղմուկը, իսկ զեկուցողի (հռետորի) խոսքը պետք է լինի հստակ և պարզ:
Այդպիսի արդյունքի կարելի է հասնել, օգտագործելով աղմուկի դեմ պայքարելու համար մասնագիտացված ձայնամեկուսիչ նյութեր և դեկորատիվ ակուստիկ նյութեր ակուստիկայի բարելավման համար:
Լսարաններում ակուստիկ հարմարավետությունը ազդում է ինֆորմացիայի յուրացման որակի, և, ի վերջո, նաև միջոցառումների արդյունավետության վրա:
Կոնֆերանս սրահների և լսարանների նախագծում
Ձայնամեկուսացման մոնտաժմանը նախորդում է կոմպլեքսային նախագծի մշակումը, որը հաշվի է առնում շինությունների ֆունկցիոնալ օգտագործման բոլոր տարբերակները և ներկա գտնվող մարդկանց կարիքները: Առաջին հերթին, դա ժողովի մասնակիցների հարմարավետ տեղավորումն է, նրանց հարմար բազկաթոռներով, գրառումներ կատարելու և գրասենյակային պիտույքներ պահելու հարմարանքներով ապահովելը: Ֆիլմերի դիտումը և տեսանյութերի ներկայացնելը ենթադրում է համապատասխան հաղորդակցման ուղիների, հարակցիչների և վարդակների առկայությունը սարքավորումը միացնելու համար: Կարևոր դեր են կատարում լուսային սցենարները և դրանց փոխելու հնարավորությունը, կախված միջոցառման բնույթից:
Նախագծային լուծումները նույնպես պետք է համապատասխանեցվեն հակահրդեհային և սանիտարական անվտանգության նորմերին:
Նախագծի հաջողությունը ապահովվում է այս բոլոր տեսակետների գրագետ զուգակցմամբ, և, իհարկե հարմարավետ ակուստիկ միջավայրի ստեղծմամբ, որը թեթևացնում է ինֆորմացիայի ընկալումը լսողությամբ, նվազեցնում է հոգնածությունը, վերացնում է շփման ընթացքում ձայնը լարելու անհրաժեշտությունը:
Կոնֆերենց-դահլիճների, լսարանների ակուստիկայի և ձայնամեկուսացման բարելավումը
Կոնֆերենց-դահլիճների և լսարանների ձայնամեկուսացման նյութերն ու կոնստրուկցիաներն ընտրվում են նախագծի ձևավորման փուլում:
Դրանց ընտրությունը որոշվում է կոնկրետ պայմաններով և խնդիրներով, մասնավորապես, անհրաժեշտությամբ.
- ապահովել ձայնամեկուսացումը հարակից սրահների միջև;
- եթե պահանջվում է, կատարել հատակնեի աղմուկի և թրթռման մեկուսացում;
- նվազեցնել դահլիճում օգտագործվող աղմուկը օդափոխության, կոնդիցիոնմաև համակարգերից և այլ սարքավորումներից:
Բացի այդ, առանձին դիտարկվում է պատերի և առաստաղների հարդարման հարցը ձայնակլանող մասնագիտացված նյութերով, որոնք թույլ են տալիս կարգավորել դահլիճի ակուստիկան: Այս նպատակների համար կարող են օգտագործվել դեկորատիվ ակուստիկ պանելներ, ակուստիկ փոշեպատում, ինչպես նաև տարբեր ճարտարապետական տարրեր: Բոլոր նյութերը օրգանապես ներգրվում են շինության դիզայնի մեջ, դառնալով այդ ձևավորման կարևոր դեկորատիվ տարր:
Առավելագույն ակուստիկ հարմարավետության ստեղծմանը հասնելու համար խորհուրդ է տրվում կատարել ակուստիկ նախագծում, որը հաշվի է առնում շինության առանձնահատկությունները, պրոֆիլային նպատակը և ակուստիկ պարամետրերը (ձայնամեկուսացում, հետարձագանքման ժամանակը և այլն):
ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի համակարգ «Բազային»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=15 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=13դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90 մմ
Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի համակարգ «Ստանդարտ Մ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=20 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=16 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90,9 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Մ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=19-17 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 72,7 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Մ1»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=20-18 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 73,5 մմ
Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող հատակ) «Պրոֆի Պրեմիում»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=11-13 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=35 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 78 մմ
Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող հատակ) «Պրեմիում»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=18 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=40 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 96 մմ







