0

Կայարանների և օդանավակայանների ձայնամեկուսացում

Կայարաններն ու օդանավակայանները շինություններ են, որոնց աղմուկի մակարդակը ի սկզբանե բարձր է եղել: Այդ պատճառով էլ ուղևորների և աշխատակիցների հարմարավետության համար անհրաժեշտ է ձայնամեկուսացում և ակուստիկայի բարելավում:

Կայարաններն ու օդանավակայանները շինություններ են, որոնց աղմուկի մակարդակը ի սկզբանե բարձր է եղել: Այդ պատճառով էլ ուղևորների և աշխատակիցների հարմարավետության համար անհրաժեշտ է ձայնամեկուսացում և ակուստիկայի բարելավում:

Կայարաններն ու օդանավակայանները ի սկզբանե աղմուկի բարձր մակարդակով օբյեկտներ են: Այլ կերպ լինել չի կարող, եթե մոտաքայքում մեկնում են գնացքները, թռչում են ինքնաթիռները և ուղևորների բազմությունը իրենց ուղեբեռով վազվզում է ետ ու առաջ:

 

Բացի արտաքին աղբյուրներից, ընդարձակ դահլիճների և ճեմասրահների ներսում անհանգստություն է պատճաոում հետարձագանքումը, որը կապված է ձայնի արձագանքաշատության երկարատև ժամանակի հետ, որն անդրադարձվում է ապակու, մետաղի և կերամիկական բազմաթիվ կոշտ մակերևույթներից:

 

Արդյունքում, բարդություններ են առաջանում հաղորդավարի հայտարարությունները հասկանալու հետ կապված, որոնց պետք է լսել շատ ուշադիր, և անգամ հասարակ զրույցն էլ հաճույք չի պատճառում:     

 

Հենց այդ պատճառով անհրաժեշտ է հատուկ միջոցներ ձեռնարկել շինություններում հարմարավետ ակուստիկ միջավայր ստեղծելու համար, որտեղ մշտապես գտնվում են աշխատակիցներն ու ուղևորները։    

Աղմուկի դեմ պայքար կայարանների շենքերում և օդանավակայաններում

Շարժվող վագոնի աղմուկը հասնում է 80-90 դԲ-ի, իսկ մարդատար ինքնաթիռի շարժիչներն արձակելիս ձայնի մակարդակը կարող է գերազանցել 110 դԲ-ը։ Ընդ որում աղմուկի թույլատրելի մակարդակը, որը մարդը կարող է երկար ժամանակ հանդուրժել առանց առողջությանը վնասելու, համապատասխանում է 55 դԲ-ի։

Այդպիսի պայմաններում շինությունների ձայնամեկուսացումը դառնում է պարտադիր, սպասասրահներում և հաշվառման սրահներում գտնվող ուղևորներին ապահովելու համար, սանիտարական նորմերով սահմանված, ակուստիկ հարմարավետությամբ:  Սակայն, սա դեռ խնդրի մի մասն է, որը դրված է նախագծողների առջև:

 Կարևոր է, որ իրենց ռեյսին սպասող ուղևորները հստակ լսեն իրենց նստեցման, մեկնման և, իհարկե, չվացուցակի փոփոխությունների մասին հայտարարությունները: Ուստի, բացի ձայնամեկուսացումից, կարևոր է մտածել դահլիճների ակուստիկայի մասին, որպեսզի հայտարարողի խոսքերը հնչեն պարզ և հասկանալի, առանց պարզաբանման:

Կա մեկ այլ կարևոր խնդիր, որը պետք է լուծել օդանավակայանների և կայարանների կառուցման կամ վերակառուցման ժամանակ, դա թրթռումների իջեցումն է մինչև ընդունելի արժեքները: Ընդ որում թրթռման աղբյուր կարող են հանդիսանալ ոչ միայն տրանսպորտային միջոցները, այլ նաև շենքերում օգտագործվող ինժեներա-տեխնիկական սարքավորումները՝ օդափոխման, կոնդիցիոնման համակարգերը, չիլերները և այլն:

Սխալ հաշվարկները կարող են լուրջ անհարմարություններ առաջացնել ինչպես ուղևորների, այնպես էլ անձնակազմի համար: Օրինակ, առևտրի սրահներին կամ ռեստորաններին անմիջական մոտ գտնվող սարքերի ուժեղ աղմուկը, անհարմարավետություն կստեղծի այնտեղ մնացողների համար, առաջացնելով այցելուների մոտ տհաճ զգացողություններ, իսկ մշտական աշխատակիցների մոտ ՝ սթրես և հոգնածություն: 

Հիմնական խնդիրները

Նկատի առնելով վերը նշվածը, օդանավակայանների և երկաթուղային կայարանների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հանգամանորեն  ուսումնասիրել ձայնամեկուսացման,  թրթռամեկուսացման և ակուստիկայի հարցերը, այդ թվում ապահովել.

  • սպասարկման, հաշվառման սրահների, խանութների, հանրային սննդի օբյեկտների և այլ ներքին շինությունների ձայնամեկուսացում;
  • բարձր հարմարավետություն ունեցող բիզնես-սրահների, վարչական տարածքների և գրասենյակների լրացուցիչ ձայնամեկուսացում;
  • ինժեներական սարքավորումների և տեխնիկական շինությունների ձայնային և թրթռումային մեկուսացում;
  • կայարանի կամ օդանավակայանի շենքերի կոմպլեքսի հիմքերի թրթռամեկուսացում (իսկ երկաթուղային կայարանում նաև պետք է մտածել ռելսուղիների թրթռամեկուսացման մասին):
 

             Առանձին ուշադրություն է պահանջում նաև շինությունների ակուստիկան, ուստի, նախագծման փուլում կիրառվում է ակուստիկ մոդելացում, ինչը թույլ է տալիս շտկել ակուստիկ միջավայրը և ընտրել մասնագիտացված նյութեր և կոնստրուկցիաները պատերի և առաստաղների հարդարման համար:

            Արժե է ավելացնել, որ ակուստիկ նյութերով հարդարումը պետք է ներգրվի ընդհանուր դիզայներական կոնցեպցիայի մեջ և նպաստի ինտերիերի ստեղծմանը, որը հարմար կլինի բոլոր ուղևորների համար:

ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի  համակարգ «Բազային»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=66 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=15 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=13դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90  մմ

Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի  համակարգ «Ստանդարտ Մ»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=71դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=20 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=16 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90,9 մմ

Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Պրեմիում Մ»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw= 68-72 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=23-22 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 73,7 մմ

Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող հատակ«Պրոֆի Պրեմիում»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=67 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=11-13 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=35 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 78 մմ

Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ «Ստանդարտ Մ»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=58 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 113 մմ
Հրդեհային վտանգ՝ К1
Հրակայունության սահմանը՝ Е190

Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ (կրկնակի մետաղական կոնստրուկցիա) «Պրեմիում Մ»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=64 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 177 մմ
Հրդեհային վտանգ՝ К1
Հրակայունության սահմանը՝ Е190

Մենք կզնագահարենք Ձեզ!