Անցանկալի աղմուկը հասել է իր երբևէ ամենամեծ ծավալների: Ժամանակակից աշխարհում մենք ապրում և աշխատում ենք գեղեցիկ ու բարելավված միջավայրում, սակայն չի մեզ չի ապահովագրում անցանկալի աղմուկին անընդհատ բախվելու խնդրից: Այլ կերպ, ձայնամեկուսացումը դարձել է մեր օրերի զրույցների անբաժան մասը, բայց շատ քչերս ենք էականորեն տարբերում ձայնամեկուսացումը բուն ակուստիկայից:
«Տեքնո ակուստիկ» ընկերությունը ներկայացնում է ուղեցույց, որտեղ հստակեցնում ենք հիմնական հասկացությունները և արդյունավետ մոտեցումները:
1. Ի՞նչ է ձայնամեկուսացումը և ինչպե՞ս է այն աշխատում
Եթե փորձենք բացատրել ավելի պարզ, ձայնամեկուսացումը (Soundproofing) մի համակարգ է, որ տեխնոլոգիաների, կոնստրուկցիաների և նյութերի միջոցով շինության ներսում կանխում է ձայնային ալիքների անարգել տարածումը, ինչպես նաև խոչընդոտում է դրսից ներթափանցող ալիքների տարածումը:
Առհասարակ ամուկի տարածման երկու հիմնական ճանապարհ կա՝ օդային (խոսակցություններ, հեռուստացույց, երաժշտություն) և ստրուկտուրալ/հարվածային (քայլեր, կրունկների ձայն, կահույքի տեղաշարժ, առարկաների ընկնում)։ Այդ նպատակով, պետք է կիրառել տարբեր սկզբունքներ արդյունավետ ձայնամեկուսացման համար՝
- զանգված և խտություն
Որքան ծանր և խիտ են նյութերը (օրինակ՝ մասնագիտացված ձայնամեկուսիչ մեմբրանները), այնքան ձայնային ալիքները դժվարանում են ներթափանցել:
- տարանջատում (Decoupling)
Մյուս կարևոր սկզբունքը շինարարական շերտերի մեխանիկական բաժանումն է, հաճախ դա անում ենք թրթռամեկուսիչ ամրակների միջոցով: Այն թույլ չի տալիս, որ թրթռումները փոխանցվեն մի մակերեսից մյուսը:
- կլանում
Երբ օգտագործում ենէ բարձրորակ ակուստիկ բամբակները կամ նյութեր, ձայնային էներգիան էապես նվազում է, քանի որ վերջիններս կլանում են՝ դրանք վերածելով ջերմային էներգիայի:
2. Կարևոր տարբերություն. Ձայնամեկուսացում vs. Ակուստիկա (Ձայնային կլանում)
Որքան էլ փորձենք ներկայանցել ձայնային ալիքների ճիշտ ուղղորդման կամ կլանման ձևերն ու միջոցները, ձայնամեկուսացման և ակուստիկայի շփոթումը շատ տարածված է: Հետևեք այս երկու պարզունակ բացատրություններին՝.
- Ձայնամեկուսացումը (Sound Isolation) ուղղված է ձայնի կառավարմանը, որպեսզի այն ոչ ներթափանցի և ոչ էլ դուրս գա սենյակից՝ ապահովելով հարևաններին աղմուկից պաշտպանություն։
- Ձայնակլանումը (Room Acoustics) կարգավորում է ձայնի որակը փակ տարածքում: Ակուստիկ պանելների միջոցով սենյակի ներսում լսում ենք մաքուր, որակյալ և հաճելի ձայն՝ առանց արձագանքի (ռեվերբերացիան) ։
3. Որո՞նք են աղմուկի հիմնական թիրախները և հնարավոր լուծումները
Աղմուկի դեմ պայքարը մեկ քայլ չէ, ոչ էլ պարզապես սիրողական մոտեցում: Այն պահանջում է համապարփակ մոտեցում, պրոֆեսիոնալների ներգրավվածություն և բարձրորակ նյութեր: Ձայնը ունի շատ հստակ մի հատկությունը, եթե գտնում է թույլ օղակ, անմիջապես «ճեղքում» է այն: Եվ այսպես, ձայնի ճեղքման համար հիմնական թույլ օղակներ կարող են հանդիսանալ՝
- Հատակը, հատկապես բազմաբնակարան շենքերում: Ներկայումս ակուստիկ ինժեներության մեջ լայնորեն կիրառվում է «լողացող հատակի» համակարգը, որը կանխում է հարվածային աղմուկի տարածումը դեպի ներքև. Ուստի ներքևի հարևանները ավելի քիչ կբողոքեն հնարավոր աղմուկից:
- Պատերի և միջնապատերի մեջ տեղադրում են բազմաշերտ կոնստրուկցիաներ՝ օգտագործելով բարակ, բայց ծանր ձայնամեկուսիչ մեմբրաններ (ինչպիսին TECSOUND-ն է) և ակուստիկ պրոֆիլային համակարգեր՝ սենյակի օգտակար մակերեսը խնայելով։
- Առաստաղները մյուս խոցելի կողմն է, որի արդյունավետ ձայնամեկուսացման միջոցով վերևի հարկի հարևաններին հնարավոր է պաշտպանել կենցաղային աղմուկից:
- Պատուհաններ և դռներ, որոնք հաճախ աղմուկի ներթափանցման առաջի մեղավորներն են, քանի որանորակ պրոֆիլների, բարակ դռների կամ թերի հերմետիկության պատճառով աղմուկը անարգել ներթափանցում է: Ուստի անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում:
Ամփոփում
Ձայնամեկուսացումը ոչ շքեղություն է, ոչ էլ ավելորդություն, դա գիտակցված ներդրում է ձեր առողջության և խաղաղության համարր: Որակյալ ձայնամեկուսացումը այնքան էլ էժան հաճույք չէ, բայց առողջ, հարմարավետ և խաղաղ միջավայրը մեր կյանքի որակն է բարձրացնում: Քանի որ յուրաքանչյուր շենք և տարածք ունի իր յուրահատկությունները (մոնոլիտ, պանելային կամ աղյուսե), ստանդարտ լուծումները միշտ չէ, որ արդյունավետ են:
Ցանկանում ե՞ք ունենալ լիարժեք հանգիստ և անաղմուկ միջավայր: Դիմե՛ք TECA-ի մասնագետներին դեռևս վերանորոգման փուլում՝ ստանալու ճշգրիտ ակուստիկ աուդիտ և անհատական լուծումներ: