Երբ աղմուկը խնդիր է, իսկ լռությունը՝ հաշվարկված լուծում

Հայաստանում ձայնամեկուսացման խնդիրը հաճախ թերագնահատված է, ինֆորմացիան էլ ոչ բավարար: Ուստի հաճախ չենք հասկանում ինչպես պայքարել կամ լուծել աղմուկի հետ կապված խնդիրները: 

Իսկ շուրջբոլորը կառուցվում են բազմաբնակարանային շենքեր բարակ պատերով, խիտ երթևեկություն է, արտադրական տարածքներն էլ մոտ են գտնվում բնակեցված վայրերին: Այլ կերպ, աղմուկը ներխուժում է մեր տարածք, իսկ հաղթահարման ձևերին ծանոթ չենք: Սխալ կամ ոչ պրոֆեսիոնալ ձայնամեկուսացումն էլ մեզ վրա կարող է շատ թանկ արժենալ։ 

Այս բլոգը մի փորձ է ներկայացնելու Հայաստանում առաջատար «Տեխնո ակուստիկ» ընկերությունը, որն առաջարկում է ձայնամեկուսացումը որպես իրական ինժեներական լուծում, ոչ թե դեկորատիվ մոնտաժ։
Ահա թե ինչպես ենք մենք ապահովում արդյունավետ լուծումներ:

Քայլ առ քայլ՝ հաշվարկված ձայնամեկուսացման լուծումներ

Յուրաքանչյուր տարածք, սկսած փոքրիկ տնակից մինչև հանրային մեծ սրահ, ունի իր ակուստիկ խնդիրներն ու պահանջները: «Տեխնո ակուստիկ» ընկերությունը որդեգրել է մոտեցումներ, որոնք միտված են լուծումներ ապահովել և գոհացնել գնորդին: 

4 հիմանարար սկզբունքներ, որոնք երաշխավորում են հուսալի ձայնամեկուսացում.

  • Իրական տվյալների վրա հիմնված կարիքների գնահատում

Հաշվի առնելով հայաստանյան շենքերի կառուցվածքը, պատերի հաստությունը, ինչպես նաև հին և նոր շինությունների տարբերությունները՝ ձայնամեկուսացման ընդհանրական լուծումների մոդելը այս դեպքում չի աշխատում: Անհարժեշտ են անհատականացված մոտեցումներ, որոնք կներառեն տվյալ տարածքի առանձնահատկությունները և կապահովեն հուսալի արդյունք: 

Ուստի ենթադրությունը մեր ձեռագիրը չէ, մենք հիմնվում ենք տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությունների և չափագրումների վրա։

  • Սեփական արտադրության նյութեր՝ նախագծված տեղական խնդիրների համար

Տարիների փորձը ոլորտում, և հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությունը ցույց են տվել, որ ձայնամեկուսիչ նյութեր ստեղծելու մեծ կարիք կա: Մենք սկսել են արտադրել նյութեր, որոնք մշակված են ՀՀ (ոչ միայն) կարիքների բավարարմանը: Մեր տարածքում հանդիպող աղմուկի աղբյուրները հիմնակնաում երթևեկություն է, հարևանների ձայները, տեխնիկական սարքերը, և արտադրական աղմուկը։ Մեր նյութերը ապահովում են առավելագույն արդյունք և երկարատև շահագործում ընդդեմ աղմուկի նման դրսևորումների:

Կատարյալ վերջնարդյունքի համար մենք հաճախ առաջնորդվում ենք ձայնամեկուսացման և ձայնակլանման սինթեզի մեթոդով: Փաստ է, որ տարածքների մեծ մասում միայն ձայնախլացումը, բավարար չէ աղմուկից խուսափելու համար: Այդ պատճառով, մենք առաջարկում ենք ակուստիկ հավասարակշռության մոտեցումը. Այս մոտեցման մեջ զուգադրված են ակուստիկ նյութերը և գրագետ կոնստրուկցիաները։ Ձայնամեկուսացման երաշխիքը ոչ թե հաստ պատերն են, այլ գրագետ ինժեներեկան մոտեցումը:

  • Մասնագիտական մոտեցում ընդդեմ «ես-ինքս» փորձերի

Մեզ այնքան էլ տիպական չէ դիմել պրոֆեսիոնալներին: Մենք ավելի հեշտ վստահում ենք մեր հարևաններին, բարեկամներին և ընկերներին, բայց դա վատագաւյն լուծումն է, որ երբևէ կարելի է պատկերացնել ձայնամեկուսացման պարագայում: Բացի նրանից, որ դա ավելի ծախսատար է լինելու, քան պրոֆեսիոնալներին դիմելը՝ այդ մոտեցումը նաև չի արդարացնելու սպասումները։
«Տեխնո ակուստիկ» ընկերությունը հորդորում է խուսափել կամայականություններից և վստահել մասնագետների, ովքեր ապահովում են հաշվարկված և փորձարկված լուծումներ՝ հենց առաջին իսկ փորձից։

Իսկ մեր մասնագետները Ձեզ կապահովեն՝ 

  • ավելի հանգիստ բնակելի կամ աշխատանքային տարածք
  • Ակուստիկ առումով ճիշտ միջավայր
  • ՀՀ պայմաններում աշխատող լուծումներ:

Շտապեք դիմել մասնագետներին և պաշտպանեք ձեր տարածքը աղմուկից:

Մի ընտրեք ձևական լռություն

Լավ ձայնամեկուսացումը դեկոր չէ։ Դա հաշվարկված լուծում է, որը խնայում է ժամանակ, միջոցներ և ապագա վերանորոգումներ։

 «Տեխնո ակուստիկ» ընկերությունը հասկանում է տեղական խնդիրները և առաջարկում է աշխատող լուծումներ։ Մեզ հետ լռությունը համապատասխանում է իրականությանը:

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ տարբերություն կա «Տեխնո ակուստիկ»-ի պրոֆեսիոնալ լուծումների և «ես ինքս» փորձերի միջև:

Կա հսկայական տարբերություն: Երբ ձայնամեկուսացումը իրականացվում է պրոֆեսոինալների կողմից, այն հուսալի է և բարձրորակ: Մինչդեռ ես-ինքս մոտեցումները սիրողական են, որը շատ վտանգավոր ու ծախսատար հետևանքներ կարող է ունենալ կատարողի համար:

Ինչքան ժամանակ է անհրաժեշտ ՀՀ պայմաններում արդյունավետ ձայնամեկուսացման տեղադրմանը:

Չկա միանշանակ պատասխան, քանի որ ձայնամեկուսացման համակարգի ներդրումը կախված է մի շարք գործոններից՝ տարածքի մեծությունը, չափագրման տվյալները, օգտագործվող նյութերի առկայությունը և այլն: Ուստի ժամկետները խիստ պայմանական են:

Որքան արդյունավետ են «Տեխնո ակուստիկ» ընկերության սեփական արտադրության նյութերը:

 «Տեխնո ակուստիկ» ընկերության արտադրած նյութերը գոհացնում են ոչ միայն իրենց բարձր որակով, այլ դիզայներական լայն տեսականիով, որոնք կարող են հրաշալիորեն համադրվել ցանկացած ինտերիերի հետ: 

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!