«Կարո՞ղ ենք ձայնամեկուսացնել մեր սենյակը առանց որևէ տարածք կորցնելու»: Ամենահաճախ կրկնվող հարցերից է: Իսկ պատասխանը հստակ է, այո, միայն թե պիտի հստակ հասկանալ՝ ինչպես է աշխատում ձայնակլանումը:
Ամբողջական ձայնամեկուսացման դեպքում անհնար տարածք չկորցնել, բայց միանգամայն հնարավոր է նվազեցնել կորստի չափը, եթե ճիշտ նախագծեք հենց սկզբից:
Այս հոդվածը կօգնի կիրառել ձայնամեկուսացում փոքրիկ տարածքներում՝ հնարավորինս քիչ կորցնելով տարածքը:
Ինչու են գործող ձայնամեկուսացման խորհուրդների մեծ մասը սխալ
Շուկայում առկա են հետևյալ մոտեցումները՝ փրփրային վահանակներ, վարագույրներ, անգամ կրկնակի չոր պատերը առաջարկվում են որպես ձայնամեկուսիչ լուծումներ: Իսկ իրականում նրանցից և ոչ մեկ չի կասեցնում ձայնը տարածքում:
Իրական ձայնամեկուսացումը հնարավոր է շնորհիվ այս երեք բանի՝
- Զանգվածային արգելափակում
- Օդային հերմետիկություն
- Կառուցվածքային տարանջատում
Այս երեք համադրությունն է իրական ձայնամեկուսացման հիմքում, անգամ մեկի բացակայությունը կարող է առիթ դառնալ ձայնի արտահոսքի:
Նվազագույն տարածք զբաղեցնող ձայնամեկուսիչ պատեր
Երբ տարածքի պահպանության խնդիր է լինում, խորհուրդ է տրվում օգտագործել կլիպ-ալիքային համակարգ: Սա թերևս ձայնամեկուսացման ամենաէֆեկտիվ միջոցներից է, որ թույլ է տալիս առանց հավելյալ պատ կառուցելու ապահովել ամբողջական ձայնամեկուսացում:
Այս համակարգը ներառում է ընդամենը 2 և 7/8 դյույմ ամբողջական պատի ծավալից և կարողանում է հասնել մինչև 55 ձայնամեկուսացման ինդեքսի, որը լիովին բավարար է փոքր և միջին տարածքների համար:
Զուտ պատերը հերիք չեն
Նույնիսկ ամենալավ կառուցված պատը կձախողի, եթե ձայնը անցնում է միջով:
Միշտ ուշադրություն դարձրեք՝
Դռներին ու պատուհաններին
Շրջանակների միջև անցքերին:
Ձայնը նման է ջրի, եթե կա անցք, ապա անմիջապես կանցնեն: Այս խոցելի հատվածների ճիշտ մշակումը և ամրացումը ինքնին շատ կարևոր է: Ավելի աղմկոտ միջավայրերի պարագային, ինչպես օրինակ ստուդիաներ կամ փաբեր, ավելի ամուր կառուցվածքներ են անհրաժեշտ: Մանցած բոլոր դեպքերում կլիպ պատերը լիովին բավարար են:
Խորհուրդ նախքան կառուցելը
- Երբեք մի վստահեք այն պրոդուկտներին, որոնք խոստանում են ձայնամեկուսացում առանց հստակ նկարագրության և ֆունկցիոնալության:
- Միշտ ամբողջական համակարգ կառուցեք, ինչ-որ միայնակ պատի փոխարեն:
- Հստակ պատկերացում ունեցեք Ձեր տարածքի աղմուկի չափերի մասին և հստակեցրեք Ձեր ակնկալիքները:
Ձայնամեկուսացման մեջ սխալները իսկապես թանկ կարող են արժենալ, ուստի նախապես ողջ դիզայնը ունենալը կարող է խնայել ժամանակ, գումար և էմոցիա:
Հաճախ տրվող հարցեր
1. Հնարավո՞ր է ձայնամեկուսացնել սենյակը առանց տարածք կորցնելու
Ամբողջական ձայնամեկուսացումը սովորաբար պահանջում է որոշակի հաստություն, հետևաբար տարածքի փոքր կորստից ամբողջությամբ խուսափել հնարավոր չէ։ Սակայն ճիշտ նախագծման դեպքում այդ կորուստը կարելի է նվազագույնի հասցնել։ Օրինակ՝ կլիպ-ալիքային համակարգերը թույլ են տալիս ստեղծել արդյունավետ ձայնամեկուսացում՝ զբաղեցնելով համեմատաբար փոքր տարածք։
2. Արդյո՞ք փրփուրային վահանակները կամ վարագույրները իրական ձայնամեկուսացում են ապահովում
Ոչ ամբողջությամբ։ Այս լուծումները հիմնականում կլանում են արձագանքը և բարելավում ակուստիկան, սակայն չեն կանխում ձայնի փոխանցումը սենյակից դուրս կամ ներս։ Իրական ձայնամեկուսացումը հիմնվում է երեք սկզբունքի վրա՝ զանգվածային արգելափակում, օդային հերմետիկություն և կառուցվածքային տարանջատում։ Միայն դրանց համադրությունն է ապահովում արդյունավետ արդյունք։
3. Ինչու՞ միայն ձայնամեկուսիչ պատ կառուցելը բավարար չէ
Նույնիսկ լավ կառուցված պատը չի ապահովի ցանկալի արդյունք, եթե ձայնը անցնի դռների, պատուհանների կամ փոքր բացվածքների միջոցով։ Ձայնը տարածվում է նույնիսկ ամենափոքր անցքերով, ուստի անհրաժեշտ է հերմետիկացնել բոլոր խոցելի հատվածները և դիտարկել ամբողջ համակարգը՝ պատեր, դռներ, շրջանակներ և միացումներ միասին։