0

Ձայնամեկուսացո՞ւմ, թե՞ ձայնակլանում, ի՞նչ տարածված թյուրըմբռնումներ կան

Ձայնամեկուսացում թե՞ ձայնակլանում

21-րդ դարի աղմկոտ առօրյայում, վստահ ենք, որ բոլորս էլ փնտրում ենք խաղաղ անկյուն՝ աշխատելու, ստեղծագործելու, կամ պարզապես հանգստանալու ու մեր մտքերը խաղաղեցնելու: Սա անխոս պատճառ է դարձել, որ գոնե մեկ անգամ փորձենք գտնել որևէ նյութ կամ միջոց խլացնելու մեր միջավայրի ձայնային աղտոտվածությունը: 

Վստահ, գոնե մեկ անգամ, բոլորս էլ փորձել ենք լուծումներ գտնել համացանցում՝ փնտրելով ձայնամեկուսացման նյութեր: Անգամ մեկ բառի որոնումը, մեզ առաջարկել է մեծ տեսականի՝ ձայնամեկուսիչ վահանակներ, սալեր, արդի ակուստիկ նյութեր, և այլ հնարքներ, որոնք կարծես թե պիտի ապահովեն ձայնամեկուսացում:

Բայց իրականությունը այլ է: Այս նյութերի մեծ մասը գործնականում չի խլացնում ձայնը, այլ միայն բարելավում է ձայնի որակը փակ տարածքներում:

Եկեք միասին մեկընդմիշտ հասկանանք և վերլուծենք այս մեծ թյուրըմբռնումը ձայնամեկուսացում և ձայնակլանում հասկացությունների միջև: 

1. Ձայնի կլանում՝ ինչպես կառավարել արձագանքը:

Ձայնի կլանումը դա գործընթաց է, որ կատարվում է փակ տարածքներում: Այլ կերպ, սա փակ տարածքներում ձայնային էներգիան կառավարելու գործընթաց է: Երբ ձայնային ալիքները բախվում են պինդ մակերեսների, լինի պատ, առաստաղ, թե հատակ, նրանք անդրադարձ են ունենում: Սա էլ ակամա առաջացնում է աղմուկ և արձագանք:

Այդ պատճառով այժմ լայնորեն կիրառվում են ձայնակլանիչ նյութեր, ինչպես օրինակ ակուստիկ ներկեր, հանքային և գործվածքային վահանակներ, որոնք կլանում են իրենց կպնող ձայնային ալիքների էներգիան: Այս նյութերի օգտագործումն օգնում է, որ ձայնային ալիքները կորցնեն ձայնի էներգիան, ջերմությունը և անդրադարձման ուժը՝ անցնելով ծակոտկեն նյութերով:

2021թ. չինացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուրջ առաջընթաց կա ակուստիկ նյութերի մշակման և արտադրության մեջ: Ինչպես չին գիտնական Տաո Յինպինգն է նշում. «…ձայնակլանիչ նյութերը բարելավում են ձայնի արձագանքը, բայց չեն վերացնում այն միջտարածքային մակարդակում» (Tao, Y. et al., “Recent progress in acoustic materials and noise control” — ScienceDirect): Հետևաբար, մեր հարևանները կամ մոտակա տարածքները կշարունակեն լսել ձայնը, երաժշտությունը, բայց որակապես այլ ձևով: 

Որպես ամփոփում՝ ասել ձայնակլանում նշանակում է ավելի լավ ակուստիկ լուծումներ և ոչ ձայնամեկուսացում:

2. Ձայնամեկուսացում՝ ձայնի բլոկավորման գիտական մոտեցումները:

Ձայնամեկուսացումը կամ խլացումը բոլորովին այլ խնդիր է, որ պահանջում է այլ մոտեցումներ և լուծումներ: Երբ ասում ենք ձայնամեկուսացում, հասկանում ենք ձայնային ալիքների կանխում պատերի, դռների, հատակի և առաստաղի միջից: Հետևաբար, այս դեպքում կիրառվող նյութերը և կոնստրուկցիաները էապես տարբերվում են:

Եթե ձայնակլանիչները կլանում են ձայնը փակ տարածքում, ձայնամեկուսացնող նյութերը կանխում են այն՝ օգտագործելով ծավալ, տարածական բաժանարարներ: Ձայնամեկուսացման ժամանակ կիրառվում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են ձայնամեկուսիչ գիպսե ստվարաթուղթ, բազմաշերտ կոնստրուկցիաներ, և ձայնամեկուսիչ խիտ թաղանթներ:

Ձայնը ազատորեն տարածվում է օդի մեջ, պինդ մակերեսի և փոքրիկ անցքերի միջով: Հետևաբար էֆեկտիվ ձայնամեկուսացում ենթադրում է ձայնային ալիքների փոխանցման արգելք: Ապացուցված է, որ բազմաթիվ շերտերի կիրառումը, ճիշտ խտությամբ և հերթականությամբ, օգնում են թուլացնելու և ի վերջո խլացնելու ձայնային ալիքը, և ակուստիկ պանելները միայն բավարար չէ ձայնամեկուսացում ապահովելու համար:

Այսպիսով՝ ձայնամեկուսացումը ենթադրում է ձայնային ալիքների բլոկավորում, ոչ թե արձագանքի կառավարում:

3. Ինչո՞ւ են մարդիկ կամ կազմակերպությունները հաճախ շփոթում այս երկու հասկացությունները 

Եկեք լինենք անկեղծ, հերթական անգամ սխալ մարքեթինգը կամ թերի ինֆորամցիան պատճառ է դառնում, որ շատերը, անգամ շինարարները, շփոթում են ձայնակլանում և ձայնամեկուսացում հասկացությունները: Ավաղ, այս հասկացությունները բացարձակապես նույնը չեն, և չեն կարող փոխարինել մեկը մյուսին: Նրանք ապահովում են տարբեր ֆունկցիոնալություն, հետևաբար տարբեր են վերջնարդյունքները:
Եթե ձայնակլանումը ինչ-որ առումով երևացող նյութեր են, որոնք կարող ենք գեղեցիկ համադրվել ցանկացած ինտերիերի հետ: Ապա ձայնամեկուսացումը ներդրվում է բացառապես շինարարական գործընթացներում տվյալ շինտարածքի պատերի, հատակի, առաստաղի մեջ:
Որքան էլ որոշ մարքեթինգային հնարքներ հնչեն ականջահաճո կամ շուկան հագեցած լինի գերհզոր ակուստիկ նյութերով, որոնք կարող են ինչ որ առումով ապահովել բարձր ծածկողականությունը, խուսափե՛ք ինքնուրույն կամ սիրողական մոտեցումներից, եթե ուզում եք Ձեր տարածքում ապահովել ձայնամեկուսացում կամ ձայնախլացում:
Եղե՛ք տեղեկացված և խուսափե՛ք կրկնակի և եռակի վճարելու վտանգից:

4. Ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն:

Ցանկացած գնում կատարելուց առաջ, նախ պարզե՛ք Ձեզ համար՝ Ձեզ պետք է ձայնակլանում, թե ձայնամեկուսացում: Խոհրդակցե՛ք պրոֆեսիոնալների հետ և հետևե՛ք նրանց խորհուրդներին:

Փորքիկ ուղեցույց՝

  • Եթե ցնականում եք խլացնել արձագանքը, ապա ընտրեք ձայնակլանիչ նյութեր, որոնք կարող են որակապես փոխել ձայնային արձագանքը՝ թեթևացնելով ալիքների ուժը
  • Եթե ցանկանում եք բլոկավորել ձայնը, ապա աշխատեք արտաքին պատերի վրա՝ օգտագործելով ձայնամեկուսացնող ճիշտ շերտեր, որոնք ուղղորդված կլինեն մանսագետների կողմից ճիշտ չափագրման և հաջորդականությամբ:
  • Եթե ունեք ստուդիա, կինոթատրոն կամ այլ տարածք, որտեղ անհրաժեշտ է թե ձայնակլանում և թե ձայնամեկուսացում, ապա համադրեք այս երկու մեթոդները գրագետ և արդյունավետ՝ ստանալու գոհացնող արդյունքներ

Ամփոփում

Ինչպես սրտաբանը չի կարող ամբողջական բուժում ապահովել գանգուղեղի հիվանդությունների հետ կապված, նույն կերպ ձայնամեկուսացում և ձայնախլացում հասկացությունները չեն կարող փոխարինել միմյանց: Իրենց բնույթով և ֆունկցիոնալությամբ իրենք ապահովում են տարբեր արդյունքներ: 

Վստահաբար այս երկուսի համադրումը կարող է բերել առավել արդյունք, բայց փոխարինել մեկը մյուսով, չի կարելի: 

Խուսափե՛ք գեղեցիկ գովազդներից և ստացե՛ք առավելագույն տեղեկություն ձայնակլանիչների կամ ձայնամեկուսիչների մասին: 

Փակ տարածքներում ձայնի էֆեկտիվ կառավարումը սկսվում է ձայնակլանման և ձայնամեկուսացման ճիշտ ընկալմամբ: 

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Ի՞նչ է ձայնամեկուսացումը:

Ձայնամեկուսացումը դա պրոֆեսիոնալ մոտեցում է փակ տարածքներում կանխելու ձայնային ալիքները:

Կա արդյո՞ք տարբերություն ձայնամեկուսացման և ձայնակլանման միջև:

Այո կա, և փոքր տարբերություն չէ: Ձայնակլանումը կառավարում է ձայնային արձագանքը՝ խլացնելով այն: Մինչդեռ ձայնամեկուացումը կանխում է ձայնային ալիքների տեղաշարժը: Այս հասկացություններից և ոչ մեկ չի կարող փոխարինել մյուսին:

Պարտադի՞ր է, որ ձայնամեկուսացումը անեն մասնագետները:  

Այո, պարտադիր է, եթե չեք ցանկանում վճարել կրկնակի և եռակի: Ձայնամեկուսացումը համալիր գործընթաց է, որ պահանջում է մասնագետների խորքային վերլուծություն ու չափագրում տվյալ տարածքի, որից հետո նրանք առաջարկում են համապատասխան արդյունավետ լուծումները: Սա այն ոլորտը չէ, որտեղ սիրողական մոտեցումները կհաջողվեն:

Մենք կզնագահարենք Ձեզ!