Ձայնամեկուսացման համակարգ
ուղղանկյունաձև կոմունիկացիաների համար
«Ստանդարտ ԱԼ»
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ուղղանկյունաձև կոմունիկացիաների համար նախատեսված ձայնամեկուսիչ համակարգը թույլ է տալիս նվազեցնել աղմուկը օդատար խողովակներից, օդափոխման խցիկից, օդափոխության համակարգից և ֆանկոյլներից՝ համաձայն SP 51.13330.2011 «Պաշտպանություն աղմուկից» (Snip 23-03-2003-ի թարմացված տվյալներ) նորմատիվի։
Կիրառվող մակերես
Ինժիներական կոմունիկացիաներ, Ուղանկյուն խողովակներ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը
12 մմ
Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի մեկուսացման ինդեքսը
R500 = 17-33 դԲ
Քանի որ խողովակաշարերի ձայնամեկուսացման համար չկա կարգավորող չափանիշ, որը թույլ է տալիս գնահատել ծածկույթի մեկուսիչ հզորությունը մեկ թվով, համակարգի ձայնամեկուսացման արժեքները տրվում են 500 Հց հաճախականությամբ․
Ստորև բերված նյութի ծախսը 10 մ երկարությամբ և 300х300 մմ չափսերով ուղղանկյուն խողովակի հաշվարկով է։ Անհրաժեշտության դեպքում հաշվարկներ կարող են կատարվել այլ չափերի խողովակների համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Նյութի քանակություն | R500 | Նշանակություն |
1 շերտ | 17 դԲ | Օդատար խողովակներ գրասենյակային և բնակելի տարածքներում |
2 շերտ | 28 դԲ | Օդափոխման խցիկների, օդափոխության համակարգերի, օդափոխիչի բլոկների օդային խողովակների հիմնական ձայնամեկուսացում |
3 շերտ | 33 դԲ | Օդափոխման խցիկների, օդափոխության համակարգերի բլոկների օդափոխման խողովակների ուժեղացված ձայնամեկուսացում |
