Դռների ձայնամեկուսացում. Ինչո՞ւ է միջանցքի աղմուկը թափանցում բնակարան 

Դռների ձայնամեկուսացում

Մեր բնակարանները մեր հանգստի հիմնական հանգրվաններն են, մանավանդ այս աղմկոտ ու սթրեսային առօրյայում: Մենք ձգտում ենք հանգստության, լռության և ուզում ենք կտրվել արտաքին աշխարհի քաոսից: Սակայն, ոչ միշտ է, որ այդ լռությունը խաթարվում է փողոցի երթևեկությունից կամ հարևանների պատերից, երբեմն աղմուկի հիմնական պատճառ կարող ա դառնալ մեր սեփական միջանցքը: Դիսկոմֆորտի աղբյուրներ կարող են դառնալ վերելակի ձայնը, հարևանների բարձր խոսակցությունները, աստիճանահարթակում արձագանքող քայլերն ու դռների հարվածները:

Ինչպես հաճախ նշում են «Տեքնո ակուստիկ» ընկերության մասնագետները, մարդու առողջության թիվ երկրորդ սպառնալիքը ձայնային աղտոտումն է, որը զիջում է օդի աղտոտվածությանը: Այս ռիսկը երկար ժամանակ մնում է աննկատ, բայց տևականորեն վնասում է նյարդային համակարգը: 

Բայց ինչո՞ւ է միջանցքի աղմուկն այդքան հեշտությամբ հաղթահարում մեր մուտքի դուռը, և ինչպե՞ս կարելի է կառավարել այս խնդիրը: Եթե կարճ պատասխան տանք, ապա ճիշտ ձայնամեկուսացման միջոցով կարող ենք հաղթահարել: Այնուամենայնիվ, եկեք հասկանանաք խնդրի ֆիզիկան և գտնենք օպտիմալ լուծումները:

Ինչո՞ւ է դուռը դառնում աղմուկ «փոխանցող». 3 հիմնական պատճառ

Մի կարևոր փաստ ձայնային ալիքների մասին: Վերջիններս ունեն հետևյալ առանձնահատկությունը՝ դրանք շարժվում են փնտրելով նվազագույն դիմադրությամբ ուղիներ: Ուստի, եթե բնակարանի պատերը հաստ են ու մեկուսացված, աղմուկը կսկսի փնտրել ամենաթույլ օղակը անցնելու: Շատ հաճախ այդ թույլ օղակը հանդիսանում է մուտքի դուռը: Աղբյուրների վերլուծությունը ցույց է տալիս, որ խնդիրը հիմնականում պայմանավորված է երեք գործոնով.

1. Օդային ճեղքեր և անցքեր (The Air Leak Effect)

Ձայնը օդային ալիք է: Ինչպես օդը կարող է թափանցել դռան շուրջը եղած անցքերով, նույնպես և ձայնը կներթափանցի: Եթե դռան տակ կա անգամ 1 սանտիմետրանոց ճեղք, ապա այն հեշտությամբ չեզոքացնում դռան ողջ ձայնամեկուսիչ էֆեկտը: Արդյունքում աղմուկը կարող է 50-60%-ով ավելի թափանցել ներս: Դռան շրջանակի և պատի միջև եղած դատարկությունները, որոնք հաճախ պարզապես լցվում են սովորական շինարարական փրփուրով, ձայնի համար հիանալի հաղորդիչ են, քանի որ այդ փրփուրն ունի ցածր խտություն և չի հանդիսանում ակուստիկ արգելք:

2. Դռան հիմնանյութի ցածր զանգվածը (Mass-Law of Acoustics)

Ակուստիկան ունի հիմնարար օրենքներ, դրանցից մեկը հուշում է՝ որքան մեծ է կոնստրուկցիայի զանգվածը, այնքան դժվար է ձայնային ալիքին այն թրթռացնել և անցնել դրա միջով: Ի հեճուկս այս օրենքի՝ ժամանակակից մուտքի դռները (հատկապես բյուջետային մետաղական կամ սնամեջ փայտյա տարբերակները) հաճախ ներսից դատարկ են կամ լցված են ստվարաթղթե մեղրախարիսխներով կամ թեթև պենոպլաստով: Պարզ է, որ նման դռները հեշտորեն թույլ են տալիս միջանցքի ձայնային ալիքների ներթափանցում, հետևաբար աղմուկը նույնությամբ վերարտադրվում է բնակարանի ներսում:

3. Արձագանքի (ռեվերբերացիայի) էֆեկտը միջանցքում

Բազմաբնակարանային շենքերի միջանցքները սովորաբար ունենում են կոշտ, ձայնը անդրադարձնող մակերեսներ՝ կաֆել, մարմարե կամ բետոնե պատեր: Այս նյութերից և ոչ մեկ չունեն ձայնակլանիչ հատկություններ: Արդյունքում՝ ցանկացած փոքր ձայն բազմապատկվում է արձագանքների հաշվին՝ ստեղծելով բարձր ձայնային ճնշում անմիջապես Ձեր դռան վրա:

Ինչպե՞ս լուծել խնդիրը. Պատրաստի և պրոֆեսիոնալ մոտեցում TECA-ից

Դռների ձայնամեկուսացման դեպքում շատերը հարցին լուծում են տալիս թերի միջոցներով: Վերջիններս հիմնարար լուծումների փոխարեն փակցնում են կենցաղային ռետինե ժապավեններ կամ դուռը պատում արհեստական կաշվով: Սակայն ակուստիկայի մեջ չհաշվարկված լուծումներն արդյունավետ չեն, հատկապես  եթե դրանք կիրառվում են ոչ գրագետ: «Տեքնո ակուստիկ»-ի մասնագիտական ուղեցույցները հուշում են՝նախքան որևէ համակարգ տեղադրելը, հարկ է կատարել հետևյալ քայլերը՝

  •  տեղանքի ուսումնասիրություն,
  •  և աղմուկի տեսակի ճիշտ գնահատում
  • Համապատասխան միջոցների ընտրություն:

Դռների ձայնամեկուսացման համալիր ռազմավարությունը ներառում է երեք կարևոր քայլ.

Քայլ 1. Գերհերմետիկացում ակուստիկ խտացուցիչներով

Դռնից աղմուկի թափանցման դեպքում, պետք է դռան ողջ պարագծով տեղադրել ակուստիկ խտացուցիչներ (Rubber Gaskets): Վերջիններս ապահովում են դռան կիպ ամրացումը շրջանակին: Իսկ ամենախոցելի հատվածի՝ դռան տակի ճեղքի համար օգտագործվում է հատուկ ամրակներ, որ ստորին մասից ներկառուցվող մեխանիզմ է: Այս ամրակները ավտոմատ իջնում են դուռը փակելու պահին և ամբողջությամբ փակում հատակի ու դռան միջև եղած բացվածքը, իսկ բացելիս՝ բարձրանում է՝ չվնասելով հատակը:

Քայլ 2. Դռան կոնստրուկցիայի զանգվածի ավելացում և ձայնակլանում

Եթե Ձեր դուռը անարգել թույլ է տալիս դրսի աղմուկի թափանցումը բնակարան, ապա պետք է այն ձայնամեկուսացնել: Սակայն բառերի մակարդակում դա հեշտ է, իսկ գործնականում պետք է դռան ներքին կառուցվածքը փոխել: Դրա համար կիրառվում են բարձր խտության նյութեր: TECA-ն առաջարկում է ժամանակակից ձայնամեկուսիչ և ձայնակլանիչ պրոֆեսիոնալ համակարգեր, որոնք համադրում են երկու հիմնարար մեթոդներ՝ ձայնակլանում և ձայնի դիֆուզիա:

  • Դռան ներքին խոռոչը լցվում է բարձր խտության ակուստիկ բամբակով (օրինակ՝ քարաբամբակ), որը կլանում է ձայնային ալիքի էներգիան:
  • Կոնստրուկցիային հավելյալ զանգված տալու և թրթիռները չեզոքացնելու համար օգտագործվում են մածուցիկ-էլաստիկ ծանր թաղանթներ (Acoustic Membranes):

Քայլ 3. Կրկնակի դռան (Tambour) կառուցում

Եթե միջանցքի աղմուկի մակարդակը չափազանց բարձր է, ապա լավագույն ճարտարապետական լուծումը երկրորդ՝ ներքին դռան տեղադրումն է: Երկու դռների միջև ստեղծված օդային շերտը (տամբուր) հանդես է գալիս որպես հզոր ձայնային արգելք: Այս դեպքում արտաքին դուռը կարող է լինել զրահապատ (անվտանգության համար), իսկ ներքին դուռը՝ հատուկ ակուստիկ հարդարմամբ, որը կկլանի ներս թափանցող մնացորդային ձայները:

Լռությունը շքեղություն չէ, այն առողջության հիմքն է

Բնակարանի հարմարավետության մասին խոսելիս հաճախ մտածում ենք միայն էսթետիկայի մասին: Սակայն ձայնային հարմարավետությունը կյանքի որակի նույնքան կարևոր բաղադրիչ է: Դռների գրագետ ձայնամեկուսացումը թույլ է տալիս ոչ միայն պաշտպանվել արտաքին աղմուկից, այլև ապահովում է տան մեջ խաղաղություն, առանձնություն և կյանքի բարձր որակ՝ թույլ չտալով, որ Ձեր բնակարանի խոսակցությունները լսելի դառնան միջանցքում հայտնված անձանց:

Եթե հոգնել եք միջանցքի անցուդարձի ձայներից և ցանկանում եք Ձեր տանը հաստատել կատարյալ լռություն, մի՛ դիմեք պատահական միջոցների: Տարածքում իրական ձայնային աղտոտվածությունը հասկանալու լավագույն ձևը մասնագետների օգնությանը դիմելն է: «Տեքնո ակուստիկ» (TECA) ընկերության փորձառու մասնագետները պատրաստ են իրականացնել աղմուկի ճշգրիտ չափագրում և առաջարկել հենց Ձեր դռանն ու պատերին համապատասխանող բարձրորակ, երկարաժամկետ արդյունք երաշխավորող համակարգեր:

Եղե՛ք առողջ և պաշտպանված վնասակար աղմուկից TECA-ի հետ:

Мы перезвоним Вам!