4 լուրջ առողջական խնդիր տևական աղմուկի պատճառով

Ներածություն

Առողջական խնդիրների պատճառները բազմազան են՝ կենսաձև, սնունդ, միջավայրը և այլն: Բայց սա դեռ ողջ պատկերը չէ, քանի որ այս ամենին լուռ հավելվում է նաև մեկ այլ գործոն՝ աղմուկը: Այո, սա մոլորություն չի: Մարդու առողջության համար օդի աղտոտումից հետո, ձայնային աղտոտումը համարվում է երկրորդ ամենավտանգավոր ռիսկը: 

Լավ լուրը այն է, որ, ի տարբերություն օդի աղտոտվածության, ձայնային աղտոտվածությունը հեշտ է կառավարել և նվազեցնել ձայնամեկուսացման ճիշտ լուծումներ ներդնելով: 

Եղե՛ք առողջ և պաշտպանված վնասակար աղմուկից: 

Երբ աղմուկը դառնում է վտանգ

Ձայնի մակարդակը չափվում է դեցիբելներով, և գիտականորեն հաստատված է, որ 85 դեցիբելից բարձր աղմուկը վնասակար է առողջության համար: Այնուամենայնիվ, մարդը հաճախ է ենթարկվում այս վտանգին առանց գիտակցելու:

Ըստ վիճակագրության՝

  • օֆիսային միջավայրի աղմուկը՝  60 դեցիբել
  • փոշեկուլի աղմուկը՝ 70 դեցիբել
  • ծանրաբեռնված երթևեկությունը՝ 80-89 դեցիբել
  • խոտհնձիչ սարքերի և մոտոցիկլների աղմուկը՝ 90-99 դեցիբել
  • սպորտային միջոցառումները կամ ռոք համերգը՝ 120-129 դեցիբել:

85 դեցիբել և ավել աղմուկի դեպքում 8 ժամից ավել գտնվելը կարող է առաջացնել լսողության կորստի ռիսկ: Սակայն սա միակ ռիսկը չէ, կան ազդեցություններ, որոնք դժվար է սկզբում նկատել: 

Շարունակական աղմուկից է հաճախ առաջացող նշաններ՝

  • ակամա պիտի բարձրացնել ձայնը՝ լսելի լինելու համար,
  • մի քայլ այն կողմ կանգնած մարդկանց չի լինում լսել,
  • աղմկոտ վայրերից դուրս գալուց հետո ձայնը շատ աղոտ է հնչում 
  • առաջանում է ականջի կամ ներքին ականջի ցավ, խշշոց կամ զանգ, որը կարող է տևել օրեր կամ նույնիսկ շաբաթներ։

Լսողությունից զատ, աղմուկը լուրջ ազդեցություն ունի նաև նյարդային համակարգի վրա։ Այն կարող է առաջացնել սթրես, անքնություն, գլխացավեր, զարկերակային ճնշման տատանումներ։ Ամենասարսափելին այն է, որ երկարատև աղմուկը կարող է ազդել նաև հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա և վատթարացնել աշխատանքի արդյունավետությունը և կյանքի որակը։

Լավ ձայնամեկուսացումը՝ Ձեր առողջության լավագույն խնայողությունը

Ձայնամեկուսացումը պարզապես հարմարավետության, կոսմետիկ, կամ էսթետիկ լուծումների մասին չէ: Այն համալիր գործընթաց է, որը գրագետ իրականացնելով լուրջ ներդրում դառնում առողջության համար: Ուստի այստեղ կամայականություններն ավելորդ են, պետք է որդեգրվի ճիշտ և որակյալ մոտեցում: 

Ճիշտ որոշումները արդյունավետ ձայնամեկուսացման գրավականն են.

  • տարածքի ճիշտ գնահատում և չափագրում
  • ճիշտ նյութերի ընտրություն՝ հիմնված նախնական չափումների վրա
  • անհրաժեշտության դեպքում ձայնակլանման և ձայնամեկուսացման համադրում
  • միայն պրոֆեսիոնալ և փորձառու մասնագետների ներգրավում
  • հեռու մնալ ես-ինքս մոդելներից՝ կրկնակի ծախսերի խուսափելու համար

Ձայնամեկուսացումը ճիշտ հաշվարկների, նյութերի գրագետ համադրման, տարածքի խորքային ուսումնասիրության նուրբ արվեստ է: Ցանկացած ակուստիկ ինժեները ոչ միայն կատարող մասնագետ է, այլև «բժիշկ», որն ախտորոշում է խնդիրը և նշանակել մեզ համար ամենաարդյունավետ «բուժումը»:

Արդյունքում դուք ստանում եք․
– հանգիստ միջավայր
– կենտրոնանում եք աշխատանքի վրա
– որակյալ հանգիստ՝ աղմուկի փոխարեն
– ավելի քիչ սթրես առօրյայում

Իսկ մեր մասնագետները կառաջարկեն այնպիսի լուծումներ, որոնք նախագծված են իրական լուծումների համար և կգոհացնեն ոչ միայն որակով, այլև էսթետիկ լուծումներով:
Մի սպասեք, մինչև աղմուկը դառնա խնդիր․ ճիշտ ձայնամեկուսացումը սկսվում է ճիշտ որոշումից։

Ամփոփում

Աղմուկը լուռ, բայց ազդեցիկ վտանգ է, որը ժամանակի ընթացքում վնասում է թե՛ լսողությունը, թե՛ նյարդային համակարգը: Բայց ինչպես ասում են յուրաքանչյուր աղմուկ ունի հակաաղմուկ: Պետք է իրականացնել ճիշտ ձայնամեկուսացում՝ նվազեցնելով հնարավոր ռիսկերը առողջության համար։ Լռությունը շքեղություն չէ․ այն առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչ է։

Հաճախ տրվող հարցեր

1. Ե՞րբ է աղմուկը իրականում դառնում առողջական խնդիր, և ինչպե՞ս հասկանալ, որ արդեն վտանգի մեջ ենք։

Եթե մարդը օրական 8 ժամ և ավելի 85 դեցիբելից բարձր աղմուկի մեջ լինի, շատ կարճ ժամանակ անց ի հայտ կգան առողջական խնդիրներ: Եթե կան ուշադրության, լսողության կամ անգամ առողջությանը ուղիղ ազդող բարձր զարկերակային ճնշում կամ ականջացավ, ապա ռիսկային գոտում եք, անցեք ստուգումներ: 

2. Արդյո՞ք սովորական շինարարական կամ ինտերիերի լուծումները կարող են նվազեցնել աղմուկը, թե՞ անհրաժեշտ է մասնագիտական ձայնամեկուսացում։

Ո՛չ, քանի որ սովորական շինարարական կամ ինտերիերի լուծումները, ավաղ, միշտ չէ, որ ներառում են նաև ձայնամեկուսացում: Հնարավորության դեպքում շինարարության ամենավաղ փուլում խորհրդակցեք և ներգրավեք ակուստիկ ինժեների՝ խուսափելու հետագա խնդիրներից և հավելյալ ծախսերից:   

3. Ինչո՞վ է տարբեր ճիշտ իրականացված ձայնամեկուսացումը ժամանակավոր կամ «ես-ինքս» լուծումներից։

Ճիշտ իրականացված ձայնամեկուսացումը ենթադրում է գրագետ մոտեցում խնդրին, որը հիմնված է իրական հաշվարկների և խորքային ուսումնասիրության վրա: Մինչդեռ ես-ինքս մոտեցումը հաճախ հետևում է տարածված սին միֆերին: Խնայեք Ձեր ժամանակը և բյուջեն, դիմեք պրոֆեսիոնալների:

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!