Ավտոտնակներն ու արհեստանոցներն ունեն մեկ կարևոր թերություն՝ ավելորդ աղմուկ։ Անկախ նրանից՝ ինչ աղմուկ է՝ սղոցի սուր ձայն, ծանր տեխնիկայի դղրդոց, ուժեղ հարված գետնին կամ էլեկտրական կիթառների բարձր ձայն, աղմուկը լարվածություն է ծնում ընտանիքի անդամների և մոտակա հարևանների հետ հարաբերություններում։
Իսկ, բետոնապատ փակ տարածքում արձագանքը չվերահսկելու դեպքում ձայնի հստակությունը վատանում է՝ ստեղծելով աղմկոտ և հոգնացնող միջավայր։
Ներդրումներ ուղղված ավտոտնակի կամ արհեստանոցի ձայնամեկուսացմանը խելամիտ լուծում է, որը թույլ է տալիս տարածքները օգտագործել ոչ միայն որպես ավտոկայանման վայր, այլև մի շարք այլ նշանակություններով և իհարկե, էականորեն մեծացնում է գույքի վերավաճառքի արժեքը։
Այս ուղեցույցում կուսումնասիրենք ավտոտնակների և արհեստանոցների աղմուկի ֆիզիկան և կներկայացնենք գործնական քայլեր՝ տարածքն արդյունավետ ձայնամեկուսացնելու համար՝ օգտագործելով «Տեքնո ակուստիկ» ընկերությունում ներկայացված արդյունավետ ակուստիկ լուծումներ։
Հասկանալ աղմուկը արհեստանոցում․ օդային և հարվածային աղմուկ
Ցանկացած աղմուկ կառավարելի է, երբ հասկանում ենք՝ ինչպես են ձայնային ալիքները տարածվում: Ավտոտնակը կամ արհեստանոցը բացառություն չեն։ Աղմուկը հիմնականում բաժանվում է երկու հիմնական կատեգորիայի։
Օդային աղմուկ
Օդային աղմուկը բնականաբար տարածվում է օդի միջոցով, ինչպես օրինակ՝ էլեկտրական գործիքների աշխատանքի ձայնը, խոսքը, երաժշտությունը կամ գոռոցը։ Այս աղմուկը հեշտությամբ տարածվում է օդում և ներթափանցում նույնիսկ ամենափոքր ճեղքերով:
Հարվածային և թրթռումային աղմուկ (կոնստրուկցիայով փոխանցվող)
Սա մեխանիկական էներգիա է, որն փոխանցվում է շենքի կառուցվածքային տարրերին։ Ինչպես օրինակ՝ ծանր սարքավորումների թրթռումները, օդային կոմպրեսորի հարվածային աշխատանքը, ձեռքի գործիքների ընկնելը կամ քայլերը ցածր հաճախականության ֆիզիկական էներգիա են փոխանցում անմիջապես բետոնե հատակին, պատերի հենակներին և առաստաղի հեծաններին։
Էֆեկտիվ ձայնամեկուսացման համար պետք է համատեղել երեք հիմնական ակուստիկ սկզբունք՝ զանգված (Mass), տարանջատում (Decoupling) և կլանում (Absorption):
Զանգվածը օգտագործում ենք որպես բարձր խտության նյութերի միջոցով արգելափակենք օդային աղմուկի փոխանցումը: Տարանջատումը պատերի և առաստաղների շերտերի մեխանիկական առանձնացումն է, որ օգնում է խզել կոնստրուկցիաների միջով փոխանցվող թրթռումները: Իսկ ծակոտկեն նյութերի տեղադրմամբ կլանում ենք ձայնային էներգիան՝ նվազեցնելով սենյակի ներսում արձագանքը և ռեվերբերացիան։
Քայլ 1․ Ճեղքերի, պատուհանների և մուտքի հատվածների հերմետիկացում
Նման ջրի, ձայնը նույնպես անցնում է ցանկացած բացվածքի միջով։ Իսկ ավտոտնակներում կամ արհեստանոցներում ամենախոցելի հատվածներն են պատուհանները, մուտքի դռները և ավտոտնակի վերև բարձրացող դռները: Փաստենք որ ավտոտնակների պատուհանները սովորաբար միաշերտ են բարակ ալյումինե շրջանակներով, իսկ դռները բարակ երկաթից: Հետևաբար բացվածքների պակաս կարելի է ասել չկա:
Օգտագործելով բարձրորակ ակուստիկ հերմետիկ նյութեր՝ կարելի է նվազեցնել աղմուկը: Կարևոր է նյութերի ճիշտ ընտրությունը և տեղադրումը, որպեսզի ամեն ինչ համապատասխանի ճշգրտորեն:
Իսկ դռների պարագային ցանկալի է փոխարինել թեթև արտաքին դռները ամբողջական միջուկով փայտե կամ պողպատե դռներով, որոնք ամբողջ պարագծով ունենում են հերմետիկացնող կցաշերտեր և պաշտպանիչ հերմետիկացում։ Ավելացնելով վինիլային ձայնամեկուսիչ թաղանթներ կամ հաստ ակուստիկ վարագույրներ՝ մենք կանխում ենք ձայնի հոսքը և արտահոսքը:
Քայլ 2․ Պատերի և միջնորմների ձայնամեկուսացում
Եթե ավտոտնակում կամ արհեստանոցում բարձր դեցիբելներով աշխատանքային աղմուկ է լինելու, ապա բետոնե բլոկներից կառուցված պատերը, գիպսաստվարաթղթի մեկ շերտը կամ բաց փայտե հենակները ինտենսիվ արտացոլելու են ձայնը՝ թույլ տալով, որ աղմուկը հեշտությամբ տարածվի հարակից սենյակներ կամ հարևան տներ։ Հետևաբար բազմաշերը ակուստիկ լուծումներ են անհրաժեշտ այս դեպքում:
Հրաշալի լուծումներ են պատերի տարանջատումը, էլաստիկ մոնտաժային պրոֆիլները և բազմաշերտ պատային կոնստրուկցիան:
Պատերի տարանջատումը որը կնպաստի որ թրթռումը կանխվի, իսկ պատի շրջանակի բոլոր խոռոչները ամբողջությամբ լցվեն բարձր խտության ակուստիկ նյութերով՝ օրինակ հանքային բամբակով, որը կկլանի միջին և բարձր հաճախականության օդային ձայնային ալիքներէ կանխելով ձայնային ռեզոնանսը:
Էլաստիկ մոնտաժային պրոֆիլներ հատուկ ամրակների միջոցով ստեղծում են ձայնի մեխանիկական խզում, որն էլ կանխում է թրթռումների անմիջական փոխանցումը պատի շրջանակի միջով։
Բազմաշերտ պատային կոնստրուկցիաները, որոնք ձևավորվում են էլաստիկ պրոֆիլների վրա բարձր զանգվածով ակուստիկ գիպսաստվարաթուղթ կամ ծանր ձայնամեկուսիչ սալեր տեղադրելով, կինետիկ ձայնային էներգիան վերածում է անվնաս ջերմային էներգիայի՝ զգալիորեն բարձրացնելով ցածր և բարձր հաճախականությունների աղմուկի վերահսկման արդյունավետությունը։
Քայլ 3․ Առաստաղի ձայնամեկուսացում և ձայնի շրջանցիկ ուղիներ
Եթե արհեստանոցը ընդհանուր առաստաղ ունի վերևի հարկի հետ, կամ ցանկալի է կանխել աղմուկի տարածումը բաց տանիքային հատվածից, միակ ճանապարհը առաստաղի ձայնամեկուսացումն է։ Հակառակ դեպքում դրանք կարող են դառնա մեծ բարձրախոսների թաղանթների պես՝ ձայնը տարածելով վերև դեպի հարակից բնակելի տարածքներ կամ անմիջապես արտաքին միջավայր։
Ուստի ցանկալի է դիտարկել խիտ մեկուսացում: Առաստաղի հեծանների միջև բարձր խտության ձայնամեկուսիչ հանքային բամբակներ տեղադրելով՝ օդային աղմուկը կլանելու նպատակով։ էլաստիկ ամրակների վրա ամրացրնելով ծանր ակուստիկ գիպսաստվարաթղթի շերտեր՝ ստեղծում ենք հերմետիկ միջավայր և կանխում ձայնի տեղաշարժը։
Քայլ 4․ Հատակի ձայնամեկուսացում և թրթռումների նվազեցում
Եթե ձեր ավտոտնակում կամ արհեստանոցում օգտագործում եք թրթռող սարքավորումները՝ օրինակ՝ ծանր օդային կոմպրեսորները, փայտի ռանդման հաստոցները, գայլիկոնային հաստոցները կամ մետաղի խառատահաստոցները, բարձր էներգիայի կառուցվածքային աղմուկն անմիջապես փոխանցում են բետոնե սալային հատակին։ Այս թրթռումները արագ տարածվում են բետոնե հիմքով՝ անհանգստացնելով հարակից տարածքներին նույնիսկ փակ դռների դեպքում։ Այս նպատակով ցանկալի է նման մեծ սարքավորումների տակ հակաթրթռումային ռետինե տակդիրներ կամ հենակներ ամրացնել, որը կդադարեցնի կառուցվածքային թրթռումները մինչև հիմքին հասնելը: Այս «լողացող հատակի» կառուցվածքը կլանում է ընկնող ծանրությունների կամ քայլերի առաջացրած հարվածային էներգիան՝ պաշտպանելով ինչպես հատակի հիմքը, այնպես էլ ձեր լսողությունը։
Քայլ 5․ Ներքին ակուստիկ մշակում և արձագանքի նվազեցում
Երբ գրեթե ամեն բան արված է, վերջին քայլը տարածքի ներսում ձայնի վերահսկումն է։ Կոշտ բետոնե պատերը, աղյուսե մակերեսները, մետաղական դռները և առանց գորգածածկույթի հատակները ստեղծում են ուժեղ ակուստիկ արձագանք և ռեվերբերացիա։ Գաղտնիք չէ, որ բարձր ռեվերբերացիայի դեպքում ձայնային ալիքները շարունակաբար անդրադառնում են կոշտ մակերեսներից և մեծացնում է աղմուկը։
Այդ պատճառով պետք է օգտագործել դեկորատիվ ձայնակլանող պատային վահանակներ և ակուստիկ փրփուրներ բետոնե կամ գիպսաստվարաթղթե մակերեսների հիմնական արտացոլման գոտիներում՝ ձայնի արտացոլումը նվազեցնելու համար։
Հանգիստ արհեստանոցի համար հիմնական խորհուրդները
Եթե օգտագործվի համակարգված մոտեցում, կարելի է թե ավտոտնակը և թե արհեստանոցը վերածել հաճելի ակուստիկ միջավայրի։ Վերացնելով օդի բոլոր բացվածքները, դռների կարերը և պատուհանների արտահոսքերը ակուստիկ հանքային բամբակով, էլաստիկ պրոֆիլներով, ձայնամեկուսիչ ամրակներով կարողանում են ձայնի փոխանցման ֆիզիկական ուղիները խզել։
Մյուս կողմից զանգվածի ավելացում ենք իրականացնում՝ համադրեով գիպսաստվարաթղթի կրկնակի շերտերը ակուստիկ թաղանթների հետ: Ինչպես նաև ծանր էլեկտրական գործիքների և կոմպրեսորների տակ օգտագործեննք հատուկ թրթռամեկուսիչ տակդիրներ կանխելու դղրդոցը:
Այսպիսով ընտրելով բարձր խտության ձայնամեկուսիչ նյութեր, թրթռամարիչներ և ակուստիկ պատային վահանակներ teca.am-ի ամբողջական արտադրանքի կատալոգից՝ կարող եք ցանկացած ակտիվ ավտոտնակ կամ արհեստանոց վերածել հանգիստ և հարմարավետ տարածքի՝ թույլ տալով, որ ձեր նախագծերն առաջ շարժվեն՝ առանց շրջապատող մարդկանց անհանգստացնելու։