Ժամանակակից open-space գրասենյակները նպաստում են թիմային աշխատանքին ու դյուրին հաղորդակցությանը, սակայն անթերի չեն իրենց ֆորմատով: open-space գրասենյակներին բնորոշ է մեկ ընդհանուր թերություն՝ աղմուկ: Ընդ որում աղմուկը լինում է թե շատ ուղիղ և թե ֆոնային: Զրույց, հեռախոսազանգ, տեխնիկայի ձայն, այս ամենը ստեղծում են աղմուկ, որը էականորեն ազդում է աշխատակցի վրա՝ նվազեցնելով կենտրոնացումն ու աշխատանքային արդյունավետությունը:
Այս խնդրի արդյունավետ և ժամանակակից լուծումը կարող եք գտնել «Տեքնո ակուստիկ» ընկերությունում: Հայաստանի առաջատար ակուստիկ ընկերությունը առաջարկում է գրասենյակային ակուստիկ դիզայնն ու ձայնամեկուսացում: Կարող եք ծանոթանալ ստանդարտ ու պատրաստի լուծումներին, կամ նախագծեք լուծումներ ձեր իսկ տարածքին համապատասխան դիզայնով:
Աղմուկի բացասական ազդեցությունը աշխատակիցների վրա
Open-space գրասենյակներում աշխատանքը ժամանակի ընթացքում գործատուին կանգնեցնում է փաստի առաջ: Կարծես թե լավ աշխատող է, վատ արդյունքներ չի դրսևորել նախկինում, չունի որևէ հատուկ խնդիր, որը բացասաբար կարող է անդրադառնալ աշխատանքի որակի վրա, բայց փաստը մնում է փաստ, որ նման լավ աշխատակցի մոտ նկատվում է՝
- կենտրոնացման կորուստ
- բարձր սթրեսային ֆոն
- արտադրողականության անկում
Անգամ եթե առաջին հայացքից շատ ակնհայտ չի, վստահ եղեք՝ անընդհատ շեղող ձայները խանգարում են խորը և վերլուծական աշխատանք կատարելուն: Ավելին, աղմկոտ միջավայրում երկար մնալը հանգեցնում հոգնածության, գերզգայունության և բարձրացնում է նյարդայնության մակարդակը: Այս ամենը իհարկե շատ բացասաբար է անդրադառնում ընդհանուր արդյունքների և առաջադրանքների կատարման արագության վրա:
Ուստի եթե ցանկանում եք, որ ձեր ներդրած էներգիան ու ինչու չէ նաև ֆինանսկաան ներդրումը յուրաքանչյուր աշխատակցի մեջ արդարացվի, նախ և առաջ ապահովեք լուռ ու արդյունավետ միջավայր և կատարողականի արդյունքները ձեզ կբավարարեն, անգամ ձեր սպասելիքները կգերազանցեն:
Ինչպես են ակուստիկ լուծումները փոխում միջավայրը
Երբ ասում ենք ակուստիկ տեսանկյունից գրագետ միջավայր, նկատի չունենք գրասնեյակ որտեղ տիրում է մեռյալ լռությունը: Ակուստիկ լուծումներով գրասենյակը, լինի դա ակուստիկ նյութերի, թե վահանակների միջոցով, գրագետ կլանում է գրասենյակում առկա ավելորդ արձագանքն ու աղմուկը: Հարմարավետ և հավասարակշռված միջավայրը նպաստում է աշխատակցի պոտենցիալի ամբողջական դրսևորմանը և ձեր բիզնեսում ներդրմանը:
Գրասենյակի համար նախատեսված գրագետ ակուստիկ նյութեր են հանդիսանում՝
- ակուստիկ վահանակներ և պատեր
Այս նյութերը հեշտորեն կլանում են ձայնային ալիքները՝ կանխելով դրանց տարածումը սենյակում:
- բաժանարարներ
Բաժանարարները թույլ են տալիս գրասենյակում ունենալ առանձնացված հանգիստ անկյուններ՝ հեռախոսազանգերի կամ կարեւոր քննարկումների համար:
- Էրգոնոմիկ և գեղագիտական լուծումներ
Այս լուծումները կուղեկցվեն ոչ միայն հարմարավետությամբ կամ գեղագիտությամբ, այլև պարագաների ճիշտ ակուստիկ մոտեցումներով:Արդյունքը՝ Ավելի հանգիստ, ավելի արդյունավետ թիմ
Գրասենյակում պրոֆեսիոնալ ակուստիկ լուծումներ ներդնելով՝ առաջնային նպաստում եք ձեր բիզնեսի երկարակեցությանը և մրցակցային շուկայում կայուն դիրք ունենալուն, ինչպես նաև ակտիվորեն հոգ եք տանում աշխատակիցների առողջության, հոգեկան հարմարավետության և բարձր արտադրողականության մասին:
Ցանկանո՞ւմ եք ստեղծել հանգիստ և ստեղծագործական միջավայր ձեր աշխատավայրում: Կապ հաստատե՛ք TECA-ի մասնագետներին նախագծելու ձեր բիզնեսին ամենահամապատասխան տարբերակը: