Մեր իրականության մեջ բնակարան գնելը երազանք է: Հաջողելուն պես, մենք սկսում ենք մտածել վերանորոգելու մասին: Միայն վերանորոգման պահին ենք մենք լիարժեք գիտակցում, որ ապրում ենք կատարյալ հանգստի և սեփական անկյունն ունենալու բերկրանքը։ Բայց այդ երջանկությունը կարող է շատ կարճ տևել, երբ դաժան իրականությանը բախվենք, ինչպես օրինակ վերևի հարևանի երեխաների վազքը, կրունկների տհաճ դոփյունը, աթոռների տեղաշարժը, բարձր երաժշտությունը կամ հեռուստացույցի ձայնը: Մեր տունը այլևս հանգստի ասոցիացիա չունի, այլ կարող է երածվել սթրեսի։
Հարցումները ցույց են տալիս, որ առաստաղից թափանցող աղմուկը բնակարանների դեպքում ամենահաճախ հանդիպողն է: Ավելին, այն նաև համարվում է ամենանյարդայնացնողը: Շատերը կարծում են, որ հարցը կարելի է լուծել պարզապես կախովի կամ ձգվող առաստաղ տեղադրելով, սակայն հիասթափությունը լինում է մեծ, երբ աղմուկը նույնությամբ շարունակում է լսվել:
«Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է առաստաղի ձայնամեկուսացումը խիստ գիտական և համալիր մոտեցում։ Որպեսզի լուծումն իսկապես արդյունավետ լինի, նախ պետք է հասկանալ, թե ինչ տեսակի աղմուկի հետ գործ ունենք:
Օդային թե՞ Հարվածային. Ճանաչենք թշնամուն
Առաստաղից թափանցող աղմուկը բաժանվում է երկու հիմնական կատեգորիայի՝ օդային և հարվածային, և դրանցից յուրաքանչյուրը պահանջում է պայքարի տարբեր մեթոդներ.
- Օդային աղմուկը այն ձայնն է, որը տարածվում է օդով՝ խոսակցություններ, շան հաչոց, հեռուստացույց, երաժշտություն։ Այս ձայնային ալիքները հեշտությամբ հարվածում են վերևի հարկի հատակին (որը ձեր առաստաղն է), թրթռացնում են բետոնե սալը և անցնում ձեր բնակարան։
- Հարվածային կամ ստրուկտուրալ աղմուկը թերևս ամենաբարդ խնդիրն է: Այն առաջանում է բետոնե սալին ֆիզիկական հարված հասցնելուց, ինչպես օրինակ՝ բարձրակրունկով քայլք, կահույքի քաշքշոց, հատակին ընկնող իրեր։ Քանի որ մոնոլիտ բետոնը չափազանց խիտ ու կոշտ նյութ է, այն դառնում է ձայնի հզոր հաղորդիչ. հարվածի թրթիռը վերածվում է ձայնային ալիքի և առաստաղով ու պատերով ցած հասնում ականջներին:
Ինչո՞ւ սովորական լուծումները ՉԵՆ աշխատում
Խնդիրը բազմապրոֆիլ է, բայց առավել հաճախ հանդիպում է մակերեսային մոտեցումը: Հաճախ շինարարները առաջարկում են օգտագործել սովորական պենոպլաստ (EPS) կամ գիպսակարտոն առաստաղի ձայնամեկուսացման համար, կամ առաստաղի տակ սովորական շինարարական բամբակ դնել: Իրականում սա տալիս է գրեթե 0-ական արդյունք: Ձայնամեկուսացման համար պետք է հետևել ձայնային ինժեներերի առաջարկած լուծումներին՝ համադրելով ընդհանուր շինարարարական մոտեցումներին:
- Պենոպլաստը թեթև, բայց կոշտ նյութ է: Այն հիանալի ջերմամեկուսիչ է, բայց ակուստիկայի տեսանկյունից այդ դառնում է արձագանքը հաղորդող թաղանթ:
- Պարզ կախովի առաստաղը ինքնին դառնում է բարձրախոս սովորական մետաղական կախիչներով ամրացված բետոնին: Վերևի հարվածային թրթիռը մետաղական կապերով փոխանցվում է գիպսակարտոնին, և ողջ առաստաղը սկսում է ձայն արձակել։
Պրոֆեսիոնալ լուծումը. Կառուցում ենք «Կախված առաստաղի» համակարգ
«Տեքնո ակուստիկ» ընկերությունը առաջարկում է լուծումներ, որոնք համապատասխանում են միջազգային ամենախիստ տսանդարտներին: Առաստաղի ձայնամեկուսացուման համար, մեր մասնագետները առաջարկում են բազմաշերտ և մեխանիկորեն անջատված (decoupled) համակարգեր, որոնց հիմքում «Զանգված — Զսպանակ — Զանգված» (Mass-Spring-Mass) ֆիզիկական օրենքն է:
Տվյալ համակարգը հետևյալ հաջորդական քայլերի և մասնագիտացված նյութերի ճիշտ համակցումն է..
1. Թրթռամեկուսացում՝ հատուկ կախիչների միջոցով (Vibration Isolation)
Բետոնե առաստաղի արդյունավետ ձայնամեկուսացման համար նախ չպետք է մետաղական պրոֆիլների կոնստրուկցիան ամրացնել կոշտ եղանակով: Փոխարենը նախապատվությունը տվեք թրթռամեկուսիչ ամրակներ (Vibration Hangers): Սրանք հատուկ կախիչներ են, որոնց մեջ ներկառուցված է էլաստոմեր կամ ակուստիկ ռետին, որը կլանում է վերևից եկող հարվածային թրթիռները և թույլ չի տալիս, որ դրանք անցնեն նոր առաստաղին:
2. Ձայնակլանում՝ բարձր խտության ակուստիկ բամբակով (Sound Absorption)
Կոնստրուկցիայի և առաստաղի միջև եղած դատարկությունը լցրեք բարձր խտության մասնագիտացված ակուստիկ հանքային բամբակով: Շատերը օգտագործում են սովորական շինարարական բամբակ, բայց դրանք թեթև են և թույլ են տալիս ձայնին ազատորեն անցնել իրենց միջով: Մինչդեռ պրոֆեսիոնալ ակուստիկ բամբակն ունի հատուկ մանրաթելային կառուցվածք, որի ներսում ձայնային ալիքը բախվում է դիմադրության, շփվում մանրաթելերին և վերածվում ջերմային էներգիայի՝ կորցնելով իր ուժը:
3. Հավելյալ զանգվածի ավելացում՝ ակուստիկ մեմբրաններով (Mass)
Զանգվածը այս դեպքում իսկապես կարևոր է: Որքան ծանր է առաստաղը, այնքան դժվար է ձայնը տեղաշարժվում: Ուստի ճիշտ կլինի գիպսակարտոնե սալերի արանքում տեղադրել ծանր վիսկոէլաստիկ ակուստիկ մեմբրան (օրինակ՝ TECSOUND), որը կհաղորդի հսկայական զանգված՝ առանց զգալիորեն նվազեցնելու առաստաղի բարձրությունը:
4. Կատարյալ հերմետիկացում (Sealing)
Մյուս կարևոր քայլը կատարյալ հերմետիկություն ապահովելն է, քանի որ ձայնը ջրի նման թափանցում է ցանկացած փոքր ճեղքով: Առաստաղի և պատերի միացման անկյունները, ինչպես նաև պրոֆիլների եզրերը պատվում են թրթռամեկուսիչ ժապավեններով և լցվում վիբրոակուստիկ հատուկ հերմետիկով (sealant): Այն չի չորանում և չի ճաքում ժամանակի ընթացքում՝ ապահովելով հարատև հերմետիկություն:
Կարևոր նյուանս. Պատերի «արձագանքը»
Առաստաղի ձայնամեկուսացումը ունի կարևոր նշանակություն, բայց չմոռանանք, որ հարվածային աղմուկի թրթիռը առաստաղից կարող է անցնել նաև բնակարանի պատերին (հատկապես բարակ միջնապատերին): Ուստի, միայն առաստաղի ձայնամեկուսացումը բավարար չէ. այն խնդիրը լուծում է մասնակի (օրինակ՝ 60-70%-ով): Լիարժեք լռության հասնելու համար երբեմն անհրաժեշտ է լինում առաստաղի հետ համատեղ իրականացնել նաև ամենախոցելի պատի ձայնամեկուսացում:
Գրագետ և արդյունավետ վերջնարդյունքի համար պետք է պրոֆեսիոնալ մոտեցում և խնդրի ճիշտ գնահատում:
Լռությունը ձեր տանն է՝ TECA-ի հետ
Սթրեսով և խնդիրներով լի մի օր առօրյայում չարժե դիմակայել նաև վերևի հարևանների աղմուկին և ամեն օր նյարդայնանալ: Առողջությունը, հանգիստ քունն ու ընտանեկան անդորրը կարևոր գործոններ են կյանքի որակի և տևականության համար, ուստի գրագետ և պրոֆեսիոնալ ներդրում լավագույն մոտեցումն է:
Եթե պլանավորում եք վերանորոգում կամ հոգնել եք հարևանների անցուդարձի ձայներից, խուսափե՛ք կիսատ կենցաղային մեթոդներ: Վստահե՛ք «Տեքնո ակուստիկ» ընկերությունը (TECA) ընկերության ինժեներներին: Մենք կատարում ենք ճշգրիտ չափագրումներ, ընտրում ենք Ձեր բնակարանի կառուցվածքին համապատասխանող նյութեր և երաշխավորում ենք երկարաժամկետ և տեսանելի արդյունք: