5 Սենյակ Ձեր տանը, որտեղ ձայնամեկուսացումը անխուսափելի Է

ձայնամեկուսացում-տարբեր-սենյակներում

Երբ մտածում ենք ձայնամեկուսացման մասին, առաջին միտքը որ գալիս է ձայնագրման ստուդիաներն են, բայց ձայնի կլանումը նույնքան կարևոր է և ազդեցիկ է նաև մեր առօրյա կյանքում: Միշտ չէ, որ ձայնագրման ստուդիա պետք է ունենալ, որպեսզի մտածենք ձայնակլանման կամ ձայնամեկուսացման մասին:
Ահա մեր առօրյայում 5 կարևոր սենյակներ որի ձայնամեկուսացումը զգալիորեն բարելավում է մեր կյանքի որակը:

1. Աշխատասենյակ տանը

Մեր օրերում հեռավար աշխատանքի հնարավորությունները մեզ բազում հնարավորություններ են տալիս կազմակերպելու մեր կյանքը: Սակայն նույն հեռավար աշխատանքը ենթադրում է որոշակի պահանջներ մեր աշխատանքային տարածքի հետ կապված: Այսպիսով մեր ննջասենյակներ կամ ինչ-որ անկյուններ խոհանոցում, ճաշասենյակում վերածվել եմ մեր աշխատանքային զոնաների: Խնդիրը գիտեք ինչո՞ւմ է: Որ մեր տնային աշխատանքային զոնաները ի սկզբանե չեն կառուցվել ակուստիկ միտումներ ի մտի ունենալով: 

Հաստ պատերը, դատարկ հատակը կամ արձագանքող կահույքը ստեղծում են վատ ակուստիկ միջավայր, ինչի պատճառով մենք ավելի դժվարն ենք կենտրոնանում տեսազանգերի կամ պարզապես զանգերի ժամանակ, ինչպես նաև ձայնի առումով ոչ պրեֆեսիոնալ հնչում այլոց համար: Արձագանքը զանգերի ժամանակ թիմ մեկ խնդիրն է, որը միանգամից նկատելի է թե գործընկերներին և թե հաճախորդներին: Այն միամգամից վատնում է, որ մեր միջավայրւ աշխատանքային չէ:

Պատին փակցվող ակուստիկ պանելները և առաստաղի ձայնամեկուսացումը կարող է զգալի է նվազեցնել ձայնի արձագանքը՝ պարզեցնելով ձայնի հնչողությունը: Ավելին այն կարող է նպաստել: Նույնիսկ մասնակի ձայնամեկուսացումը կարող է կիսով չափ նվազեցնել ձայնային ալիքների արձագանքը:

2. Ննջասենյակ — առողջ քուն, պրոդուկտիվ աշխատանք

Քունը առողջության և բարեկեցության ամենակարևոր ցուցիչն է, իսկ աղմուկը՝ հիմնական թշնամին: Սակայն անգամ լավ բնակարանում, որտեղ հարևանների աղմուկը շատ լսելի չի շնորհիվ պատերի ձայնամեկուսացումից, այնուամենայնիվ, ներքին բնակարանային աղմուկը կարող է անասելի խանգարել քունը: 

Ամուր պատերը և առաստաղը ննջասենյակում կարող են նպաստել, որ զարթուցիչի, հեռախոսի, անգամ զուգընկերոջ ծանր շունչը ավելի հնչեղ և խանգարող լինի: Առաստաղի ակուստիկ պանելները և փափուկ ակուստիկ տարրերը կլանում են աղմուկի նման արձագանքը՝ ստեղծելով խաղաղ և լիցքաթափող միջավայր:

Իսկ եթե հարևան սենյակների աղմուկը մտահոգում է, ապա համալիր լուծումները ինչպես պատերի ձայնամեկուսացման այնպես էլ ձայնակլանման կապահովեն կատարյալ արդյունք:

3. Հյուրասենյակ

Արդի ինտերիեր դիզայնի լուծումները միտված են բնակարանները հարդարել ավելի ընդարձակ, քիչ պատերով, բարձր առաստաղներով, լայն պատուհաններով և սակավաթիվ փափուկ կահույքով: Էսթետիկ առումով սա գուցե գեղեցիկ է, բայց ակուստիկ առումով դաժան, քանի որ ձայնային ալքիների տեղաշարժը շատ հեշտ է: 

Ազատ կահավորված տարածքներում որտեղ բաց հատվածները շատ են, հեռուստացույցի, երաժշտության և հավաքույթների ձայնը ամոբղջությամբ տարածվում է սենյակում հոգնեցնելով ներկաներին: Սա հաճախ անվանում են cocktail միջոցառման էֆեկտ: Ավելին, աղմուկի պատճառով մարդիկ ավելի բարձր են խոսում, որն ավելի է շատացնում աղմուկը:

Նման դիզայներական լուծումների հետ համադրվում են ակուստիկ պանելները, որոնք չեն խանգարում դիզայնին, բայց ապահովում են ավելի որակյակ հնչողություն փակ տարածքում: Այժմ շատ ակուստիկ պանելներ հասանելի են փայտանման դիզայնով և պրեմիում դիզայնով, որոնք ոգեշնչում են:

4. Մանկական սենյակ

Մանկական սենյակները որպես կանոն ամենաաղմկոտն են լինում, և ձայնը ազատորեն տարածվում է շուրջ բոլորը: Խաղալիքների ձայնը, վիդեո խաղերը, և ակտիվ խաղերի աղմուկը տարածվում է ողջ բնակարանում, մինչդեռ մյուս սենյակների աղմուկն իր հերթին կարող է խանգարել երեխայի քնին կամ կենտրոնացման դասեր անելիս:

Երեխաների սենյակի ձայնամեկուսացումը կարող է ծառայել երկու նպատակի՝ խոչընդոտել ամղուկի տարածում մանկական սենյակից և պաշտպանել երեխաներին արտաքին աղմուկից: Սա այն ներդրումներից է, որից շահում են ընտանիքի բոլոր անդամները:

Ինչպե՞ս սկսել

Լավ նորություն այն է, որ ակուստիկ լուծումներ ներդնելիս միաժամանակ բոլոր սենյակներում սկսելը պարտադիր չի: Մասնագետի հետ խորհրդակցեք հասկանալու՝ Ձեր բնակարանի կամ տան, որ հատվածներում ճիշտ ձայնամեկուսացում իրականացնելու արդյունքում կարող են շահել թե ֆինանսապես, թե պրակտիկ ձայնամեկուսացմամբ:

«Տեքնո ակուստիկ»-ը առաջարկում է մասնագիտական խորհրդատվություն բնակարաններում և տներում ձայնամեկուսացում իրականացնելու ուղղությամբ: Կապնվեք մեր թիմի հետ և Ձեր բնակարանը կլինի ոչ միայն ակնահաճո այլև ուկնահաճո: 

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք պարտադիր է ամբողջ բնակարանի ձայնամեկուսացումը

Ոչ, պարտադիր չէ։ Շատ դեպքերում բավական է կենտրոնանալ առավել խնդրահարույց սենյակների վրա՝ օրինակ աշխատասենյակի կամ ննջասենյակի։ Նույնիսկ մասնակի ձայնամեկուսացումը կարող է զգալիորեն բարելավել ձայնային միջավայրը և ապահովել հարմարավետություն։

Ո՞րն է տարբերությունը ձայնամեկուսացման և ձայնակլանման միջև

Ձայնամեկուսացումը կանխում է ձայնի տարածումը մի սենյակից մյուսը, մինչդեռ ձայնակլանումը նվազեցնում է ձայնի արձագանքը նույն սենյակի ներսում։ Լավագույն արդյունքի համար հաճախ օգտագործվում է այս երկու լուծումների համադրությունը։

Ակուստիկ պանելները արդյո՞ք վնասում են ինտերիերի դիզայնին

Ոչ, հակառակը։ Ժամանակակից ակուստիկ պանելները հասանելի են տարբեր դիզայններով՝ փայտանման, մինիմալիստիկ կամ պրեմիում լուծումներով, որոնք ոչ միայն չեն խանգարում ինտերիերին, այլ նույնիսկ բարձրացնում են դրա էսթետիկ արժեքը։

MAX

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!