Նկարագրություն
TECSOUND FT 70–ը նուրբ էլաստիկ թաղանթ է, որը հիմնված է բնական միներալների վրա: Այս նյութն ունի բարձր զանգված և խտություն, ինչն ապահովում է լավ ձայնամեկուսացում շինարարական կոնստրուկցիաների տարբեր տարրերում: Մեխանիկական ամրության և պաշտպանական հատկությունների բարձրացման համար թաղանթի առջևի կողմը պատրաստված է ոչ հյուսված գործվածքից:
Առավելություններ
- Ունիվերսալություն` հարմար է ցանկացած տեսակի շինությունների (բնակելի, արդյունաբերական, գրասենյակային, երաժշտական ստուդիաների, կինոսրահների և այլն) համար, ինչպես նաև կիրառվում է ավտոմոբիլների ձայնամեկուսացման համար:
- Գործնականություն` արդյաունավետորեն համակցվում է տարբեր ձայնակլանող նյութերի հետ:
- Ձայնամեկուսացման բարձր ցուցանիշներ՝ օդային աղմուկի մեկուսացման սեփական ինդեքս Rw–ն 28դԲ–է, կլանվող ձայների հաճախականությունների ընդգրկույթը մեծ է (այդ թվում՝ ցածր հաճախականությունների):
- Հաստությունը (3,7մմ) և մեծ մակերեսային խտությունը (7կգ/մ²) թույլ են տալիս նվազագույն հաստությամբ զգալիորեն մեծացնել կոնստրուկցիայի քաշը և ստանալ բարակ, արդյունավետորեն մեկուսացնող համակարգեր, որոնք պահպանում են շինությունների մակերեսը:
- Լավ առաձգականություն և ճկունություն՝ աշխատանքի հեշտացում անհավասար և բարդ կոնֆիգուրացիայով հիմքերի հետ (ծռվածքներ, անկյուններ և այլն):
- Ջերմակայունություն և սառնակայունություն՝ հաստատունություն ջերմաստիճանի անկումներին, առաձգականության պահպանում նույնիսկ բացասական ջերմաստիճաններում (մինչև -20°C):
- Թաղանթը խոնավակայուն է, ենթակա չէ կենսաբանական ներգործությանը և ոչնչացմանը բորբոսից, փտումից, սնկերից, միջատներից:
- Հրդեհային անվտանգություն՝ համապատասխանում է հրդեհակայունության դասի եվրոպական պահանջներին, թույլ դյուրավառ (G1), դժվար բոցավառելի (B1), ցածր այրման ժամանակ չի արտադրում թունավոր նյութեր, չի հալվում։
- Հիգիենիկ անվտանգություն՝ էկոլոգիապես մաքուր բաղադրիչներ, առանց վնասակար խառնուրդների (որպես կապակցանյութեր օգտագործվում են անվնաս պոլիմերային նյութեր), հարմար է օգտագործման համար հիվանդանոցներում, մանկական հաստատություններում և այլն:
- Պարզություն և հարմարավետություն աշխատանքում` թաղանթի չափը համապատասխանում է գիպսաստվարաթղթե թերթերի չափերին, սպանբոնդի շերտը ապահովում է ամենալավ կպչուն հատկություններ սոսինձ օգտագործելիս:
- Երկարակեցություն՝ մաշակայուն, արտադրողի երաշխիքը 10 տարի է, ճիշտ մոնտաժի դեպքում շահագործման ժամկետը սահմանափակված չէ:
- Խնայողականություն՝ հարմար չափեր, նվազագույն մնացուկներ մոնտաժման ժամանակ, ձայնամեկուսացման արդյունքի գնի և որակի օպտիմալ զուգակցություն:
- Եվրոպական բարձր որակ և հուսալիություն: