Քոթեջների ձայնամեկուսացում
Քոթեջում, եթե դա օգտագործվում է նույնիսկ որպես ամառանոց կամ էլ մշտական բնակության վայր, ձայնամեկուսացումն անհրաժեշտ է: Այն հանգիստը կդարձնի ավելի հարմարավետ, ինչպես նաև կհամատեղի մի հարկի տակ տարբեր նպատակների համար տարածքներ, օրինակ անհատական մարզասրահ, տնային կինոթատրոն, կարաոկե, բիլիարդասենյակ և այլն:
Քոթեջում, եթե դա օգտագործվում է նույնիսկ որպես ամառանոց կամ էլ մշտական բնակության վայր, ձայնամեկուսացումն անհրաժեշտ է: Այն հանգիստը կդարձնի ավելի հարմարավետ, ինչպես նաև կհամատեղի մի հարկի տակ տարբեր նպատակների համար տարածքներ, օրինակ անհատական մարզասրահ, տնային կինոթատրոն, կարաոկե, բիլիարդասենյակ և այլն:
Շատ տարբերություններ կան սեփական տան և քաղաքային բարձրահարկ շենքի միջև, դրանցից մեկը հարևանների բացակայությունն է պատից այն կողմ, վերևի և ներքևի հարկերում:
Թվում է, թե դա պետք է լուծեր լռության հարցը, բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, քոթեջի ձայնամեկուսացմանը նույնպես պետք է ուշադրություն դարձնել։
Դուք ձեր տան մեջ և հարակից տարածքում միշտ ցանկանում եք թույլ տալ ավելին, քան քաղաքի բնակարանում: Օրինակ՝ պատրաստել սենյակներ երեկույթների, սիրելի հոբբիի (երաժշտություն, սպորտ և այլն) համար:
Մեկ այլ պարտադիր հանգամանք է տանիքի ձայնամեկուսացումը:
Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել տեխնիկական սենյակների առկայությունը, որոնցում աշխատող սարքը կարող է նաև աղմուկ և թրթռումներ առաջացնել:
Սեփական տան ձայնամեկուսացման խնդիրները
Առավել ակնհայտ են խնդիրները, կապված աղմուկի արտաքին աղբյուրների հետ։ Եթե տունը գտնվում է խիտ բնակեցված արվարձանում կամ բանուկ փողոցում, անցնող մեքենաների ձայները, խոսակցությունները և երեխաների աղմուկը անհանգստություն կառաջացնեն։ Խոչընդոտներից ազատվելը նույնպես հեշտ է՝ պարզապես պետք է տեղադրել որակյալ ապակիներ: Շատ դեպքերում դա բավարար է, և նույնիսկ ֆասադների ձայնամեկուսացում չի պահանջվում: Իսկ տան ներսում պայմաններ ստեղծելու համար, որոնք կհամապատասխանեն հարմարավետության մասին ժամանակակից պատկերացումներին, պետք է հանգամանորեն վերլուծել դրա հատակագիծը, տարածքների նպատակը և ինժեներական սարքավորման գտնվելու վայրը:
Քոթեջի ներսում աղմուկի աղբյուր կարող է լինել կաթսայատունը, պոմպակայանքը, օդափոխությունը: Այդ պատճառով էլ նախագծման և շինարարության ընթացքում անհրաժեշտ է անմիջապես մեկուսացնել աղմկոտ տեխնիկական սենյակները հանգստի սենյակներից, ինչպես նաև կատարել սարքավորման թրթռամեկուսացում: Բացի այդ, սեփական տները հաճախ սարքավորում են տնային կինոթատրոններով, մարզասրահներով, բիլիարդի սենյակներով կամ լողավազաններով, որոնցում անհրաժեշտ է մտածել ինչպես ձայնամեկուսացման, այնպես էլ ակուստիկ հարդարման համար:
Առանձին խնդիրներ են ներկայացնում «հանգիստ» սենյակները՝ ննջարան, մանկական սենյակ, աշխատասենյակ և այլն: Եթե դրանք գտնվում են անմիջապես հյուրասենյակի կողքին, որտեղ հեռուստացույցը բարձր է միացված կամ էլ մեծահասակները կարող են մինչև կես գիշեր արթուն մնալ, ապա այդ սենյակների ձայնամեկուսացմանը անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Այդպիսի որոշումները կայացվում են՝ ելնելով ընտանիքի կազմից, օրակարգից և սեփականատերերի կենցաղային սովորություններից։
Քոթեջի ո՞ր հատվածներում կատարել ձայնամեկուսացում
Սեփական տան ձայնամեկուսացման ժամանակ պետք է հաշվի առնել ավելի շատ գործոններ, քան սովորական քաղաքային բնակարանում: Մասնավորապես անհրաժեշտ է կատարել՝
- միջհարկային ծածկերի ձայնամեկուսացում, օդային և հարվածային աղմուկի փոխանցումը նվազեցնելու համաար;
- տանիքի ձայնամեկուսացում;
- միջսենյակային միջնապատերի ձայնամեկուսացում, հատուկ ուշադրություն դարձնելով ննջասենյակին, փոքրիկի սենյակին և այլն;
- տնային կինոթատրոնի, մարզասրահի ձայնամեկուսացում և ակուստիկ հարդարում;
- ջեռուցման, ջրամատակարարման, օդափոխության և կոնդիցիոնման համակարգեր սպասարկող տեխնիկական սարքավորման ձայնային և թրթռումային մեկուսացում:
Բոլոր տարածքների լիարժեք ձայնամեկուսացումը թույլ կտա հասնել հարմարավետության և լիովին բացել սեփական տան ներուժը, չէ որ քաղաքացիները սովորաբար տեղափոխվում են քոթեջներ հարմարավետության և հանգստության որոնման համար, որոնք անհասանելի են բազմաբնակարանային բնակելի համալիրներում:
Եվ, անշուշտ, ձայնամեկուսացումն ավելի լավ է նախագծել վերանորոգման վաղ փուլերում, նախապես հաշվարկելով ձայնամեկուսացնող կոնստրուկցիաների հաստության և արդյունավետության օպտիմալ հարաբերակցությունը, ինչպես նաև համատեղելով դրանց մոնտաժումը)պատերի և միջնապատերի հաղորդակցման ուղիների հետ:
ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԸ
«Սլիմ Ա»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=13/15 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 52,5/82.5 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Մ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=19-17 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 72,7 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Մ1»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=20-18 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 73,5 մմ
Պատերի ձայնամեկուսացման առանց մետաղական կոնստրուկցիայի համակարգ «Սլիմ Պ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=9-8 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 34,5 մմ
Պատերի ձայնամեկուսացման առանց մետաղական կոնստրուկցիայի համակարգ «Սլիմ Ա»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=16 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 52,5/82,5մմ
Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող ցեմենտաավազե շաղախ) «Ստանդարտ 1»
Օդային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=10դբ
Հարվածային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=31դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 63 մմ
Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող հատակ) «Ստանդարտ 2»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=8 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=27 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 59 մմ
Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ «Բազային 1»
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 104 մմ
Հրդեհային վտանգ՝ К0
Հրակայունության սահմանը՝ Е190
Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ «Ստանդարտ Պ»
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 103 մմ
Հրդեհային վտանգ՝ К3
Հրակայունության սահմանը՝ Е160
Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ «Ստանդարտ Մ»
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 113 մմ
Հրդեհային վտանգ՝ К1
Հրակայունության սահմանը՝ Е190










