0

Հյուրանոցների ձայնամեկուսացում

Լավ ձայնամեկուսացումն ու ակուստիկան հյուրերի հարմարավետության գրավականն են, և նշանակում է, որ դա ցանկացած հյուրանոցի մրցակցային առավելությունն է: Վատ ձայնամեկուսացված համարներով հյուրանոցը դժվար թե լավ կարծիքներ ստանա տուրիստական կայքերում:

Լավ ձայնամեկուսացումն ու ակուստիկան հյուրերի հարմարավետության գրավականն են, և նշանակում է, որ դա ցանկացած հյուրանոցի մրցակցային առավելությունն է: Վատ ձայնամեկուսացված համարներով հյուրանոցը դժվար թե լավ կարծիքներ ստանա տուրիստական կայքերում:

Բարենպաստ ակուստիկ միջավայրը համարներում և հասարակական տարածքներում հյուրանոցների հարմարավետության ցուցիչներից մեկն է, ընդ որում դա ոչ միայն պաշտոնական փաստաթղթերում է:

 

Համարներում ձայնամեկուսացման թերությունները անմիջապես նկատում են հյուրերը, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում մասնագիտացված ֆորումներում և կայքերում:  Համանմանորեն, դահլիճներում և ռեստորաններում ակուստիկայի որակը ստիպում է հյուրերին նորից  վարձակալել այդ տարածքը կամ էլ հակառակը, երբեք չվերադառնալ այդտեղ:  Հենց այդ պատճառով հյուրանոցների և հյուրանոցային համալիրների նախագծման և վերանորոգման ժամանակ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ձայնամեկուսացմանը և ակուստիկային։

Ինչո՞ւ է կարևոր հյուրանոցի ձայնամեկուսացումը

Հյուրանոցների հյուրերի բոլոր բողոքների մոտ մեկ քառորդը կապված է սենյակների վատ ձայնամեկուսացման հետ։ Եվ դա բացատրելի է։ Արձակուրդի կամ գործուղման ժամանակ հյուրերը իրենց համարներում ուզում  են  զգալ հանգիստ և պաշտպանված, ինչպես տանը։ Եթե ​​նույնիսկ նրանք անընդհատ լսում են ուրիշների խոսակցությունները և ստիպված են լինում զսպել իրենց, անձնական կյանքը չդառձնելով  հարևանների  սեփականությունը, դա տհաճություն և դժգոհություն  է առաջացնում։

Մեկ այլ խնդիր է հյուրանոցային համարների և հանրային տարածքների իրար մոտիկ լինելը։ Միշտ չէ, որ հյուրանոցային բիզնեսի սեփականատերերը կարող են առանձին շինության մեջ դուրս բերել ռեստորանները, բարերը, ֆիթնես կենտրոնները։ Արդյունքում, մեկ շենքում բնակելի սենյակները հարակից են դառնում հասարակական սննդի հաստատություններին, սպորտային և զվարճանքի օբյեկտներին, ինչը ստիպում է լուծումներ փնտրել կոմպլեքսային ձայնամեկուսացման համար:

 Բացի այդ, հյուրանոցները հաճախ ընտրվում են որպես հարթակ,  տարբեր միջոցառումներ, օրինակ կոնֆերասներ, սեմինարներ, շնորհանդեսներ և այլն անցկացնելու համար: Համապատասխանորեն, սեփականատերերին անհրաժեշտ է մտածել նման տարածքների կազմակերպման մասին, պաշտպանելով բանախոսներին և ունկնդիրներին կողմնակի աղմուկից, ինչպես նաև մշակել լսարանների ներսում ակուստիկայի խնդիրները:

Ակուստիկ հարմարավետության բաղադրիչ մասերը

Հյուրերի դժգոհությունը իջեցնում է հյուրանոցի վարկանիշը  և բերում է հաճախորդների շրջանում ժողովրդականության անկմանը, հետևաբար վնասում է բիզնեսին: Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է դեռ շինարարության կամ վերակառուցման փուլում բացահայտել «թույլ տեղերը» և լուծել ձայնամեկուսացման և ակուստիկայի խնդիրները, մասնավորապես.

  • կատարել ձայնամեկուսացում համարների ինչպես նաև դռների և այն սենյակների պատերի միջև, որոնք դուրս են գալիս միջանցք;
  • համապատասխանեցնել СНиП չափորոշիչներին համարային ֆոնդի և հասարակական օգտագործման վայրերի միջև ձայնային մեկուսացումը (4 և 5 աստղանի հյուրանոցների համար այն 53 դԲ է, իսկ ռեստորաններին և սրճարաններին հարակից համարների համար ՝ 60 դԲ);
  • կատարել միջհարկային ծածկերի ձայնային և թրթռումային մեկուսացում;
  • նվազեցնել շենքի ներսում տեղավորված վերելակների, ինժեներական համակարգերի, տեխնիկական տարածքների աղմուկի մակարդակը, ընդ որում պետք է հիշել, որ սարքավորումների աղմուկը հաճախ կապված է կրվող կոնստրուկցիաներին թրթռումների (վիբրացիաների) փոխանցման հետ, այդ պատճառով էլ դրանց մոնտաժումը պետք է իրականացվի, հաշվի առնելով թրթռամեկուսացման պահանջները;
  • էկրանավորել աղմուկը շենքից դուրս գտնվող ինժեներական կայանքներից;
  • ստեղծել հարմարավետ ակուստիկ միջավայր հանրային տարածքներում՝ կոնֆերենց-դահլիճներում, հանդիպումների սենյակներում, նախասրահներում, սրահներում, ռեստորաններում, սրճարաններում և այլն:

 

Մի մոռացեք, որ ձայնամեկուսացման մոնտաժումը ավելի լավ է կատարել «սև» վերանորոգման աշխատանքների ընթացքում: Դա թույլ է տալիս ընդլայնել ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների ընտրությունը, ինչպես նաև համատեղել ձայնամեկուսիչ համակարգերի տեղադրումը էլեկտրականության և այլ հաղորդակցման ուղիների տեղադրման հետ: Վերանորոգման ավարտից հետո լուծել նման խնդիրները շատ ավելի դժվար է և թանկ , և երբեմն առանց զգալի վերափոխումների պարզապես անհնար է:

ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի  համակարգ «Բազային»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=66 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=15 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=13դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90  մմ

Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի  համակարգ «Պրեմիում Մ1»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=75 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=24 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=21 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 98,5 մմ

Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Մ»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw= 64-67 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=19-17 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 72,7 մմ

Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Պրեմիում Պ»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw= 66-70 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=21-20 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 69,5 մմ

Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող հատակ)  «Ստանդարտ 2»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=59 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=8 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=27 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 59 մմ

Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող հատակ«Պրոֆի Պրեմիում»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=67 դբ
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=11-13 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=35 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 78 մմ

Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ «Բազային 1»

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=52 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 104 մմ
Հրդեհային վտանգ՝ К0
Հրակայունության սահմանը՝ Е190

Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ (կրկնակի մետաղական կոնստրուկցիա) «Բազային

Ընդհանուր կոնստրուկցիայի օդային աղմուկի ձայնամեկուսացման ինդեքսը՝ Rw=61 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 169 մմ
Հրդեհային վտանգ՝ К0
Հրակայունության սահմանը՝ Е190

Մենք կզնագահարենք Ձեզ!