Ինչպե՞ս են Պատրաստի Լուծումները Փոխում Ձեր Կյանքի Որակը

Լռությունը ճոխությո՞ւն է, թե՞ առողջություն

Դուք էլ եք կարծո՞ւմ, որ ձայնամեկուսացումը պարզապես թրենդ է և ինչ-որ մարդիկ պարզապես փորձում են գումար վաստակե՞լ: Փաստորեն Դուք ակամա համաձայնվում եք դիսկոմֆորտի: Ձայնամեկուսացման խնդիրը ոչ արհեստական է և ոչ էլ թելադրված մարքեթինգային ակտիվ արշավի շնորհիվ: Պարզապես մեր օրերում արագ ու ինտենսիվ շինարարության ծավալների մեջ, ձայնամեկուսացումը շատ անգամ երկրորդվում է, և վերածվում թրենդային մի մոտեցման, որ մնում է առանձին անհատների գրպանին: 

Այո, ավաղ, բնակարաններում կամ կոմերցիոն տարածքներում, գնորդներն ու վարձակալները ստիպված են հավելյալ ներդրումներ անել սեփական կոմֆորտը և պրոդուկտիվությունը ապահովելու համար:

Ու հենց այստեղ էլ ակամա առաջանում է պատրաստի լուծումների կարիքը: Քանի որ նորից քանդել ու վերանորոգելը շատ ավելի ծախսատար է, լավագույն դեպքում գնորդները նախընտրում են պատրաստի լուծումներով չեզոքացնել կամ ուղղորդել ձայնը և ձեռք բերել ցանկալի խաղաղությունը:
Ի՞նչ պատրասի լուծումներ է առաջարկում շուկան: Քննարկենք հաջորդիվ: 

Ձայնամեկուսացման Պատրաստի Լուծումներ — Ակուստիկ Սիմբիոզ 

«Սկզբում մտածում էինք, թե տարածքի հնամաշ պատուհաններն են պատճառը, փոխեցինք: Բարելավվեց, բայց շատ քիչ: Հետո պատճառը վերագրեցինք հարևանությամբ ընթացող վերանորոգման աշխատանքներին, բայց դա էլ անցավ, իսկ մեր տարածքի աղմուկը, շարունակ չէր ավարտվում: 

Նյարդային օր, մտքի ապակենտրոնացում, ու գերզգայուն աշխատակիցներ: Այլևս անհնար էր: Անվերջ կոնֆլիկտների մեջ ստիպված աշխատակից ազատեցի, բայց հարցազրույցի ժամանակ և առաջին ամիսներին այնքան բարեխիղճ ու խելացի լուծումներ առաջարկող աշխատակից էր: 

Նման խնդիրների մեջ ծանրացած, զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, ով, ինձ համար, տարօիրնակ մի հարց տվեց. Իսկ օֆիսումդ ձայնային աղտոտվածությունը չափագրե՞լ ես: Անգամ ծիծաղ առաջացրեց հարցը: Դա ի՞նչ կապ ունի: Ու երբևէ չէի մտածել, որ աղմուկը կարող է մեր անդորրը գողանալ օֆիսում, տանը, համերգին, կամ ռեստորանում: 

Երկար մտորումներից հետո համաձայնեցի մասնագետ կանչել: Եվ ի՞նչ եք կարծում: Արդյունքները շատ տխրեցնող էին: Իմ օֆիսային տարածքում ձայնի արձագանքը և կառավարումը անհուսալի մակարդակում էր:
Այդ ամենի կանխումը փոքր գումար չէր կազմելու, եթե փորձեի հիմնահատակ վերանորոգման անցնել: Իսկ այդ շրջանում, իմ բիզնես հնարավորությունների պայմաններում դա իսկապես լուրջ ճոխություն էր: Բարեբախտաբար ինձ այցելած մասնագետները հուշեցին պատրաստի լուծումների մասին, որոնք հնարավորություն էին տալիս ավելի քիչ վերափոխումներով նվազեցնել տարածքում աղմուկը և ձայնի արձագանքը:
Տարբերակներս շատ չէին. կամ պիտի ընտրեի պատրաստի լուծումներ, կամ բիզնեսս անընդհատ պիտի ցնցվեր կադրային քաղաքականության և անառողջ մթնոլորտի պատճառով: Համաձայնեցի: 

Արդեն քանի տարի է անցել, վստահ եմ, որ այսօր ես եմ դարձել այն ընկերը, որ բոլորին զրույցի ընթացքում կարող է այդ նույն հարցը տալ. Իսկ տարածքիդ ձայնային աղտոտվածությունը չափագրե՞լ ես՝ վստահ լինելով, թե փոխարենը ինչ տարօրինակ հայացքներ եմ ստանալու: Բայց չեմ վարանում համառել, որովհետև գիտեմ այդ ամենի արժեքը առողջության և աշխատանքային պրոդուկտիվության համար»:

Ա.Մ.

ՍՊԸ հիմնադիր

Նման դեպքերն ու պատմություններն են հերթական անգամ փաստում, որ ձայնամեկուսացման պատրաստի լուծումների կարիքը մեծ է: Շատերն անգամ չեն գիտակցում, որ նման կառույցները կարող են փոխել խաղի կանոններն իրենց բիզնես կյանքում, կամ իրենց կենցաղում: 

«Ակուստիկ Պրո» ընկերությունը առաջարկում է պատրաստի լուծումներ նախատեսված հատակի, պատերի, միջնապատերի, առաստաղների և կոմունիկացիաների համար:  

Ինչու՞ «ինքնաշեն» լռությունը չի աշխատում. պատրաստի լուծումների գաղտնիքը

Շատերն են փորձում, բայց քչերին է հաջողվում: 

Ձայնամեկուսացումը դյուրին հարց չի, քանի որ իր մեջ ներառում է խորքային ուսումնասիրություններ ու չափագրումներ: Ուստի, պատրաստի լուծումները հստակ տվյալների և ծավալների համար կարող են դառնալ հեշտ ու արագ լուծումներ ընդդեմ մի շարք դժվարությունների: 

Ակուստիկ ինժեներությունը նեղ մասնագիտացում է, ինչը պահանջում է գիտելիք և փորձ: Քանի՞ «ինքնաշեն» փորձ է ապահովել ռեալ արդյունք, երբ հարցը վերաբերում է ձայնամեկուսացմանը: Շատ քիչ, հիմնականում միֆերին զոհ գնալով մարդիկ ծախսել են գումար՝ չունենալով բավարարող արդյունքներ:

Իսկ ինչպե՞ս են աշխատում պատրաստի լուծումները: Վերջիններս արդեն տարբեր հանգամանքներ արդեն հաշվի առած, իրական օրինակների հիման վրա ձևավորված լուծումներ են, որոնք ճիշտ խորհրդատվությամբ և տեղադրմամբ ապահովում են իրական արդյունքներ: 

Եթե հստակ գիտեք Ձեր տարածքի ձայնային խնդիրները և ծավալները, առաջնորդվեք պատրաստի լուծումների սկզբունքով:  

Ամփոփում

Պատրաստի լուծումները նախատեսված են զգալիորեն կրճատելու Ձեր ժամանակը և ջանքերը: Որպես պատերի, հատակի առաստաղների ձայնամեկուսացման հարմարեցված տարբերակներ, այս լուծումները ապահովում են Ձեր տարածքին լռություն, ձայնի հաճելի հնչողություն և խաղաղություն: 

Խնայեք Ձեր առողջությունը, և մի վատնեք շատ գումարներ:

«Ակուստիկ Պրո» ընկերությունը հոգացել է Ձեր կոմֆորտի համար, պարզապես զանգահարեք (+374)41508027, (+374)91787979 

Հաճախ Տրվող Հարցեր

1. Արդյո՞ք պատրաստի ձայնամեկուսացման լուծումները արդյունավետ են առանց հիմնահատակ վերանորոգման

Ամեն ինչ կախված է կարիքների ճիշտ գնահատումից: Իհարկե պատրաստի լուծումներն արդյունավետ չեն լինի, եթե դրանք կիրառվեն ոչ գրագետ: Պատրաստի լուծումները կիրառելուց առաջ, հարկ է կատարել տեղանքի ուսումնասիրություն և աղմուկի չափագրում, որից հետո միայն ընտրել լուծումների ամենաօպտիմալ տարբերակը: 

2. Ինչպե՞ս իմանալ՝ իմ տարածքում իրականում ձայնային աղտոտվածություն կա, թե պարզապես «սուբյեկտիվ անհանգստություն» է

Տարածքում իրական ձայնային աղտոտվածությունը հասկանալու լավագույն ձևը մասնագետների օգնությանը դիմելն է: Դա պարզապես աղմուկ չի, որ կարելի է միայն ականջով լսել ու հասկանալ: Ձայնային աղտոտվածությունը պարզելու համար նախ պետք է աղբյուրները պարզել, չափել, միայն հետո տալ արժանի գնահատականը:

3. Պատրաստի լուծումները ավելի հարմար են բնակարանների՞, թե՞ կոմերցիոն տարածքների համար

Պատրաստի լուծումները հարմար են թե բնակարանների և կոմերցիոն տարածքների համար: Ճիշտ նախագնաատում և ճիշտ տեղադրում, և դուք ազատված եք ավելորդ աղմուկից:

Ունե՞ք հարց

💬

Мы перезвоним Вам!