0

Звукоизол ВЭМ-ը ռուսական արտադրության բարակ առաձգական թաղանթ է, բարձր խտության պոլիմերների հիմքի վրա, որը նյութին տալիս է բարձր զանգված, ինչը թույլ է տալիս ապահովել լավ ձայնամեկուսացում շինարարական կոնստրուկցիաների տարբեր տարրերի համար:

Օգտագործվում է որպես լրացուցիչ ձայնամեկուսացում պատերի, միջնապատերի և առաստաղների մետաղական երեսապատման կոնստրուկցիաներում: Թաղանթի առաձգական հատկությունները թույլ են տալիս նվազեցնելու նյութերի «հնչեղությունը» և «առձագանքաշատությունը», որոնց հետ այն կցորդվում է:

Звукоизол ВЭМ-ը ունի օդային աղմուկի բարձր ինքնամեկուսացման ինդեկս՝ Rw 28 դբ:

Միաժամանակ, դրա հաստությունը կազմում է ընդամենը 2 մմ, ինչը նվազագույն չափով է ազդում մեկուսացման համակարգերի  հաստության վրա և խնայում շինությունների օգտագործելի տարածությունը:

Ունիվերսալ նյութը ազատ համակցում է շատ ուրիշ ձայնակլանիչ նյութերի հետ ձայնամեկուսացման բազմաշերտ համակարգերում, կարող է  կիրառվել պատերի, միջնապատերի, հատակների և առաստաղների համար մետաղական  և առանց մետաղական ձայնամեկուսիչ կոնստրուկցիաներում, նաև օգտագործվել իժեներական հաղորդակցման ուղիների ձայնամեկուսացման համար, ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շինարարության մեջ:

Այն հաստատուն է պահում իր ձևը, խոնավության նկատմամբ դիմացկուն է և կայուն, պահպանում է առաձգական հատկությունները, նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում: Էկոլոգիապես անվտանգ է, չի պարունակում վնասակար և թունավոր խառնուրդներ, չի ենթարկվում բորբոսի, սնկի և միջատների ազդեցությանը: Հրդեհային անվտանգության կարգը- КМ1-է:

Թաղանթը հեշտությամբ կտրվում է չափի մոնտաժման ընթացքում նվազագույն մնացուկներով, իսկ դրա ճկունությունն ու առաձգականությունը հեշտացնում է տեղակայումը անհարթ մակերևույթների և բարդ կոնֆիգուրացիայով կոնստրուկցիաների վրա:

Մենք կզնագահարենք Ձեզ!