Բնակարաների ձայնամեկուսացում
«ՏԵԽՆՈ ԱԿՈՒՍՏԻԿ» ընկերության հիմնական գործունեությունը ձայնամեկուսացումն է և ակուստիկան:
Մենք կապահովենք ձեր ակուստիկ հարմարավետությունը ցանկացած բարդության շինություններում։
Հարմարավետ զգալու համար մարդուն անհրաժեշտ է լռություն, հատկապես երբ նա տուն է գալիս և պատրաստվում հանգստանալու: Սակայն, բազմաբնակարանային շենքերի մեծ մասում հնարավոր չի ամբողջությամբ ազատվել աղմուկից, եթե լրացուցիչ միջոցներ չձեռնարկվեն, այսինքն, ամբողջական կամ մասնակի ձայնամեկուսացում չկատարվի:
Վատ ձայնամեկուսացումը բազմաբնակարանային շենքերի ամենատարածված խնդիրներից մեկն է, ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակաշրջանի պանելային շենքերում, այլ նաև նորակառույցներում։
Ամենից շատ տհաճություններ են պատճառում վերևի հարկի բնակիչները կամ նույն հարկի հարևանները և ոչ միայն իրենք։ Բարձր երաժշտությունը աղմուկը, առավել ևս գայլիկոնի, մուրճի և վերանորոգման ձայները կարող են հասնել նույնիսկ մի քանի հարկերից:
Կողմնակի ձայները կարող են ներթափանցել հարակից սենյակների պատերից, սանդղավանդակներից, վերին հարկերից կամ զարտուղի ճանապարհներով տարածվել միջհարկային ծածկերով և ինժեներական հաղորդակցությունների խողովակներով:
Ժամանակակից ձայնամեկուսիչ նյութերը թույլ են տալիս լուծելու այս խնդիրը, սակայն դրանց արդյունավետությունը կախված է խնդրի ստույգ ձևակերպումից, ճիշտ ընտրությունից և գրագետ մոնտաժումից:
Բնակարանի ձայնամեկուսացման խնդիրները
Ցանկացած աշխատանքում վերջնական արդյունքը կախված է նախապատրաստումից: Այդ պատճառով էլ առաջին հերթին անհրաժեշտ է որոշել աղմուկի աղբյուրները, ինչպես նաև վերջնական նպատակը, այսինքն մասամբ նվազեցնել աղմուկի ազդեցությունը խնդրահարույց տարածքներում կամ հասնել լիակատար լռության բնակարանում: Դրանից կախված կլինի ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների և նյութերի ընտրությունը:
Հաճախ անշարժ գույքի սեփականատերերը սահմանափակվում են առանձին սենյակների՝ ննջասենյակի, մանկական խաղասենյակի, աշխատասենյակի ձայնամեկուսացմամբ՝ կամ նույնիսկ պատերից մեկով, որի ետևում, օրինակ, դրված է հարևանների հեռուստացույցը: Եթե աղմուկը լուրջ անհարմարություն չի առաջացնում, այդ գործողությունները կարող են լիովին բավարար լինել:
Ամենաարդյունավետ է համարվում ամբողջական ձայնամեկուսացումը, երբ մեկուսացվում են բոլոր մակերեսները՝ պատերը, հատակները և առաստաղները: Այս մոտեցումը ամբողջությամբ լուծում է աղմուկի խնդիրը, արգելափակելով դրա փոխանցման բոլոր ուղիները։
Որոշ դեպքերում աղմուկի աղբյուր կարող են հանդիսանալ ինժեներական ցանցերի (կոյուղու, ջրմուղի, օդափոխության և կոնդիցիոնման համակարգերը) թրթռումները, ինչպես նաև սխալ տեղադրված տեխնիկական սարքավորումները (օրինակ՝ տանիքի կաթսայատուն)։ Այս իրավիճակում շինությունների ձայնամեկուսացումը կարող է զուգակցվել հաղորդակցման ուղիների և ագրեգատների թրթռամեկուսացման հետ։
Աղմուկի տարածման ուղիները բացահայտելու և լավագույն որոշում ընդունելու համար խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետների հետ:
Ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների ընտրություն
Ժամանակակից ձայնամեկուսիչ համակարգերը շատ բազմազան են, այդ պատճառով էլ դրանց ընտրությունը ավելի լավ է սկսել այն ժամանակ, երբ տեղադրված է օտար ձայների աղբյուրը, իսկ սեփականատերերը արտահայտել են իրենց ցանկությունները տան ձայնամեկուսացման վերաբերյալ:
Ձայնամեկուսացման նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է ձայնամեկուսիչ կոնստրուկցիաներում այն նյութերի օգտագործումը, որոնք ուղղված են ինչպես օդային, այնպես էլ հարվածային աղմուկի արգելափակմանը, քանի որ դրանց կոմպլեքսային օգտագործումը ապացուցել է գործունությունը ամենաբարդ իրավիճակներում:
Ջայնամեկուսացման համար նախատեսված են կոնստրուկցիաների հիմնական տեսակները ՝
- հատակներ;
- առաստաղեր;
- պատեր և միջնապատեր:
Ձայնամեկուսացման ամենամեծ ինդեքսն ունեն բազմաշերտ լցավորումով մետաղական կոնստրուկցիայով համակարգերը, որոնք ներառում են նյութեր, նախատեսված հարվածային և օդային աղմուկի դեմ պայքարելու համար: Դրանց օգնությամբ կարելի է ամբողջությամբ վերացնել կողմնակի ձայները, որոնք թափանցում են հարակից սենյակներից ՝ կողքից և վերևից: Լրացուցիչ խորհուրդ է տրվում կատարել հատակի ձայնամեկուսացումը, բացառելու համար ներքևից օդային աղմուկի փոխանցումը և միջհարկային ծածկերի միջոցով տարածվող հարվածային աղմուկը: Հատակների ձայնամեկուսացումը նաև կկանխի ներքևի հարկում գտնվող հարևանների հետ կոնֆլիկտները, որոնք չեն նյարդայնանա թրխկոցից, երեխաների խաղերից և իրերը գլխավերեւում ընկնելուց:Ավելի պարզ դեպքերում կարող են օգտագործվել բարակ, այդ թվում առանց մետաղական կոնստրուկցիայի ձայնամեկուսացման համակարգեր, որոնք նվազեցնում են աղմուկի ազդեցության մակարդակը հարմարավետ մակարդակի:Տարբերակների բազմազանությունը թույլ է տալիս ճկուն կերպով հարմարվել կոնկրետ պայմաններին և ընտրել այնպիսի համակցություն, որն ավելի ճիշտ է համապատասխանում ձեր նպատակներին և բյուջեին:
Կարևոր է հիշել
Ձայնամեկուսացման ոլորտում բավականին փորձ կա կուտակված, որը թույլ է տալիս ընտրելու ձայնամեկուսիչ համակարգերը կյանքի բոլոր պարագաներում, սակայն դրանց հաջող կիրառումը պայմանավորված է մի քանի պայմաններով.
Ձայնամեկուսացման խնդիրները ավելի լավ է լուծել նախագծման փուլում: Դա թույլ կտա ազատ ընտրել ցանկացած արդյունավետության մակարդակի կոնստրուկցիաներ, հաշվի առնել դրանց հաստությունը նախագծի մշակման ընթացքում, ինչպես նաև համատեղել ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների տեղակայումը էլեկտրական ցանցերի և այլ հաղորդակցման ուղիների հետ: Թեև կան համակարգեր, որոնք տեղակայվում են անմիջապես վերջնամշակումից առաջ, դրանց ընտրությունն այնքան էլ մեծ չէ, իսկ ձայնամեկուսացման հնարավորությունները կարող են սահմանափակվել կողմնակի գործոններով (ինտերիերի ձևավորմամբ, կահույքի գաբարիտներով և այլն):
Որպեսզի ձայնամեկուսացման համակարգը լիովին աշխատի, մոնտաժումը պետք է իրականացվի խիստ, համապատասխան տեխնոլոգիային: Անհրաժեշտ է բացառել բոլոր «կամուրջները» շենքի կոնստրուկցիաներից ձայնային ալիքների և թրթռումների փոխանցելու համար ձայնամեկուսիչ համակարգի կոշտ տարրերին, ինչպես նաև օգտագործել նյութեր, որոնք հատուկ նախատեսված են ձայնը և թրթռումը մեկուսացնելու համար: Այս կանոնների խախտումը հանգեցնում է համակարգի ամբողջականության խախտմանը և դրա արդյունավետության նվազմանը։
ԸՆՏՐԵՔ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի համակարգ «Բազային»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=15 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=13դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90 մմ
Առաստաղի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայի համակարգ «Ստանդարտ Պ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=18 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=15 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 90 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Բազային»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=13-12 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 69 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Պ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=17-15 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 68,5 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Մ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=19-17 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 72,7 մմ
Պատերի ձայնամեկուսացման մետաղական կոնստրուկցիայով համակարգ «Ստանդարտ Մ1»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=20-18 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 73,5 մմ
Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող ցեմենտաավազե շաղախ) «Ստանդարտ 1»
Օդային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=10դբ
Հարվածային աղմուկի մեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=31դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 63 մմ
Հատակի ձայնամեկուսացման համակարգ (լողացող հատակ) «Ստանդարտ 2»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=8 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=27 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 59 մմ
Հատակի ձայնամեկուսացման համակարգ (մաքուր հատակի տակ) «Ստանդարտ Մ»
Օդային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ ΔRw=7 դբ
Հարվածային աղմուկի ձայնամեկուսացման բարելավման ինդեքսը՝ Δ Lnw=22 դբ
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 7,7 մմ
Միջնապատերի ձայնամեկուսացման համակարգ «Բազային 1»
Ձայնամեկուսացման համակարգի հաստությունը՝ 104 մմ
Հրդեհային վտանգ՝ К0
Հրակայունության սահմանը՝ Е190







